Ավտոմատացված համակարգերը երկրների մրցունակության կարևոր նախադրյալներից են․ ԲՏԱ փոխնախարար

Լուրեր

03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
03.08.2026 | 19:52
Կառավարությունը ձևավորվեց․ ով է մնում, ով՝ հեռանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 19:34
Factor TV-ի հրապարակումներից հետո երկու կաթված ստացած կալանավորն ազատ է արձակվել
03.08.2026 | 19:19
Իդրամը և IDBank-ը՝ Seaside Startup Summit-ի ստարտափների կողքին
03.08.2026 | 19:09
Դանիել Իոաննիսյանի հաղորդման հիման վրա Ավետ Կոնջորյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
03.08.2026 | 18:52
Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար
03.08.2026 | 18:50
ՖԻԴԵ. Հայ շախմատիստների դիրքերը դասակարգման աղյուսակում
03.08.2026 | 18:45
Ռուբեն Ռուբինյանը երկու խորհրդական և երկու օգնական է նշանակել
03.08.2026 | 18:41
2020 թվականին տեղի է ունեցել ՔՊ-ի նենգ ու ստոր արշավը ԱԺ-ում աշխատող իմ կնոջ դեմ․ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 18:32
Ավետիք Չալաբյանի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ
03.08.2026 | 18:26
Թուրքական Աքյաքայի շրջանի ղեկավարը Հայաստանի հետ սահմանին ծանոթացել է երկաթուղու շինաշխատանքներին
03.08.2026 | 18:17
Վնասով աշխատող ընկերության ղեկավարն ավելի շատ է ստանում, քան նախագահն ու վարչապետը միասին վերցրած․ Արթուր Խաչատրյանը՝ Կոնջորյանի կնոջ մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Դեկտեմբերի 14-15-ը Երևանում կայացել է «Խթանելով հավասար, մատչելի և ներառական տրանսպորտային փոխկապակցվածությունը՝ հանուն կայուն և դիմակայուն տնտեսությունների» խորագրով Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպումը։ Այս մասին տեղեկանում ենք ԲՏԱ նախարարությունւց։

Միջոցառման շրջանակներում «Համաշխարհային առևտրի փոխակերպումը և միակցվածությունը թվային տեխնոլոգիաների միջոցով» թեմատիկ նիստին մասնակցել և ելույթով հանդես է եկել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը։

Նախարարի առաջին տեղակալն իր ելույթում նշել է, որ տեխնոլոգիաների արագ փոփոխվող դարաշրջանում արհեստական բանականությունը, կիբեռանվտանգությունը, թվայնացումը, ավտոմատացված համակարգերը կարևոր դերակատարություն ունեն և երկրների մրցունակության կարևոր նախադրյալներից են։

Գևորգ Մանթաշյանը ընդգծել է, որ այս ոլորտներում հետ չմնալու համար անհրաժեշտ է հզորացնել որակյալ կրթությունը, ապահովել հանրային ենթակառուցվածքների և էկոհամակարգերի պատշաճ զարգացում, որտեղ առանձնակի կարևոր է մատչելիության ու հասանելության միասնական մոդելը։

Այնուհետև անդրադարձ է կատարվել Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման ուղղությամբ Կառավարության կողմից իրականացվող քայլերին։

«ՀՀ կառավարության համար բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտի զարգացումն առաջնահերթություն է՝ ապահովելու տնտեսության ներառական և կայուն զարգացումը։ Երկրի տեխնոլոգիական առաջընթացն ապահովելու նպատակով ներկայում մշակվում է բարձր տեխնոլոգիաների ոլորտի ռազմավարությունը, որտեղ կամրագրվեն ռազմավարական զարգացման երկարաժամկետ ուղղությունները»,- ասել է Գևորգ Մանթաշյանը։

Նախարարի առաջին տեղակալը խոսել է նաև թվային էլեկտրոնային առևտրի համար նպաստավոր միջավայրի ձևավորման, այդ համատեքստում իրավական կարգավորումների և տվյալների պատշաճ պաշտպանության մասին։ Նա ընդգծել է միջազգային և տարածաշրջանային համագործակցության կարևորությունը՝ ամենօրյա մարտահրավերները միասնաբար հաղթահարելու համար։

Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպմանը, որը ՄԱԿ-ի հետ համատեղ Հայաստանում երբևէ կազմակերպված ամենախոշոր միջոցառումներից էր, մասնակցել է 30-ից ավելի օտարերկրյա պատվիրակություն, որոնց թվում՝ դեպի ծով ելք չունեցող զարգացող և տարանցիկ երկրների, տարածաշրջանի և ՀՀ հարևան երկրների ներկայացուցիչներ:

Նշենք, որ վերջերս Հայաստանում տեղի ունեցավ նաև ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի (UN ESCAP) Ասիա-խաղաղօվկիանոսյան տեղեկատվական գերարագընթաց կապուղու (APIS) համակարգող կոմիտեի 7-րդ նիստը, որի շրջանակներում քննարկվեցին թվային աշխարհի գլոբալ միտումները, թվային զարգացման լավագույն փորձով փոխանակվելու հնարավորությունը, Հանձնաժողովի և Կոմիտեի անդամ պետությունների, տարածաշրջանային կազմակերպությունների և ՄԱԿ-ի գործակալությունների միջև համագործակցության և գործընկերության ամրապնդումը: