Լևոն Խառատյանը տարբեր ցուցմունքներ է տալիս․ մանրամասներ 15 զինվորի կյանք խլած հրդեհի գործով դատական նիստից

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում դեկտեմբերի 15-ին շարունակվել է 15 զինվորի կյանք խլած հրդեհի գործով քննությունը։ Զինվորական կացարանում հրդեհի բռնկման պատճառը, ըստ պաշտոնական վարկածի, եղել է բենզինի հետ վարվելու կանոնները խախտելը: Դատական նիստի ընթացքում մեղադրյալներ Գոռ Աղեկյանի, Եղիշե Հակոբյանի և Մառլեն Սարգսյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է երեք ամսով, շարունակել է ցուցմունք տալ պատահարին ներկա զինծառայող, տուժող Լևոն Խառատյանը։

Տուժող կողմը, սակայն, դժգոհ է գործի քննությունից։ Զինվորների ծնողները չեն հավատում պաշտոնական վարկածին, որի համաձայն գործով գլխավոր մեղադրյալ, կապիտան Եղիշե Հակոբյանը բենզին է լցրել վառարանի մեջ, ինչն էլ հրդեհի պատճառ է դարձել։ Պաշտպան Նորայր Նորիկյանը դատական նիստից հետո Factor.am-ին փոխանցեց, որ Լևոն Խառատյանի ցուցմունքը էապես տարբերվում է նախկինում իր իսկ տված ցուցմունքից։

«Մենք օգտվել ենք դատավարական իրավունքից` միջնորդել ենք, որ հրապարակվեն նախաքննական ցուցմունքները, ավելին` Լևոն Խառատյանի ցուցմունքը ոչ միայն հակասում է իր կողմից նախկինում տրված ցուցմունքներին, այլև՝ այլ անձանց տված ցուցմունքներին: Այն հարցերի պատասխանները, որոնք կարող են լույս սփռել գործի հանգամանքների վրա, Լևոն Խառատյանն ասում է, որ չի հիշում․ նրա ցուցմունքները խիստ անարժանահավատ են մեզ համար»,- մանրամասնեց Նորիկյանը։

Նախորդ դատական նիստերի ժամանակ հետազոտվել են գրավոր ապացույցները, և ցուցմունք է տվել տուժող Լևոն Խառատյանը։ Կայացած բոլոր նիստերն անցել են լարված մթնոլորտում։

Հաջորդ դատական նիստը, որի ժամանակ կշարունակվի Լևոն Խառատյանի հարցաքննությունը, տեղի կունենա 2024 թվականի հունվարի 26-ին:

Արփի Հակոբյան