«Հաշվեհարդարի վտանգ կա». 102-րդ բազայի ՌՈ-ն ՀՀ տարածքից ապօրինի ձերբակալվածին պահում է արդեն 1 շաբաթ

Լուրեր

25.06.2026 | 18:10
Միքայել արքեպիսկոպոսի տնային կալանքը վերացվեց // Վենեսուելայում 10,000 մարդ անհետ կորել է․ ԼՈՒՐԵՐ
25.06.2026 | 18:02
Կարևոր է օգտագործել առկա հնարավորությունները՝ Հայաստանի հետ խաղաղության գործընթացն ավարտելու համար․ Ադրբեջանի ԱԳՆ
25.06.2026 | 17:58
ՔՊ վարչության նիստ է հրավիրել․ այսօր կհաստատվի ԱԺ նախագահի թեկնածուն․ ՈՒՂԻՂ
25.06.2026 | 17:53
Մակրոնի խորհրդականը Բաքվում է․ քննարկվել են տարածաշրջանային զարգացումները
25.06.2026 | 17:45
Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացվել ԿԸՀ
25.06.2026 | 17:36
Համբարձում Մաթևոսյանը Սենթ Ջեյմսի պալատում հանդիպել է Չարլզ III թագավորին
25.06.2026 | 17:27
Եթե ՔՊ-ն վստահ է իր ուժերի վրա, թող միանա ՍԴ-ի մեր հիմնավորումներին. Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 17:18
Խիզախ որոշում էր․ Զոհրաբյանը՝ Աջապահյանի գործը նոր քննության ուղարկելու որոշման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 17:12
Արմեն Գրիգորյանը մասնակցել է Ուկրաինայի վերականգման համաժողովին․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
25.06.2026 | 17:07
Ընթացքի մեջ է Կարապետյանի` քաղաքացիություններից հրաժարվելու գործընթացը. Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 17:00
16-ամյա աղջկա սպանության մեղադրանքով արդարացված ամուսինները երկրորդ անգամ արդարացվեցին․ դատարանը կրկին հռչակեց նրանց անմեղությունը
25.06.2026 | 16:56
Կոչ անում է Կառավարության ղեկավարը, բառացի ասում է՝ գնացե՛ք, հեղափոխություն արե՛ք․ Աջապահյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 16:53
Ադրբեջանի և Լեհաստանի ԱԳ նախարարները Հարավային Կովկասում իրավիճակին և Ուկրաինային աջակցության հարցեր են քննարկել
25.06.2026 | 16:45
App Store-ից հեռացվել են VK-ն, «Одноклассники»-ին և Mail.ru-ն
25.06.2026 | 16:45
Հնարավոր է՝ Եվրոպական դատարան դիմենք. Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայի դեմ պատերազմել չցանկացող և Հայաստանում ապաստանած Դմիտրի Սեդրակովին արդեն վեց օր է՝ ապօրինաբար պահում են 102-րդ ռազմաբազայի տարածքում, իսկ Գլխավոր դատախազությունը չի շտապում քրեական վարույթ նախաձեռնել։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հենց ահազանգը ստանալու օրն է դիմել Դատախազություն, սակայն գերատեսչությունից արձագանքն առայժմ սա է՝ «ներկայացված փաստերը ստուգվում են»։

Փաստաբան Անի Չատինյանը մտավախություն ունի, որ ռուսական բազայում Սեդրակովի կյանքին և առողջությանը վտանգ է սպառնում։

Դեկտեմբերի 8-ին ՀՔԱՎ գրասենյակն ահազանգ էր ստացել ռուսական իրավապաշտպան կազմակերպություններից մեկից, ըստ որի՝ ՌԴ քաղաքացի Դմիտրի Լեոնիդովիչ Սեդրակովը 2023 թվականի դեկտեմբերի 6-ին կամ 7-ին ՀՀ տարածքում՝ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում ձերբակալվել է 102-րդ ռազմական բազայի ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից։

Առաջադրված մեղադրանքը, սակայն, այս դեպքում այդքան էլ կարևոր չէ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ցանկացած պարագայում ռուսական կողմն իրավունք չուներ քաղաքացու նկատմամբ ձերբակալման գործողություններ իրականացնել ՀՀ տարածքում։

«Սա հարված է ՀՀ ինքնիշխանությանը»,- այսպես է բնորոշում ռուսական ռազմաբազայիռազմական ոստիկանության գործողություններն իրավապաշտպան Արթուր Սաքունցը։

Օրենքը մեջբերելով՝ ՀՔԱՎ-ը պահանջ է ներկայացրել նաև ՀՀ Կառավարությանը, Գլխավոր դատախազությանը և այլ իրավապահ մարմինների՝ գործադրել անհրաժեշտ բոլոր ջանքերը՝ Դմիտրի Լեոնիդովիչ Սեդրակովին ՀՀ իրավական պաշտպանության ներքո վերադարձնելու և քրեական հետապնդման վարույթ հարուցելու ՌԴ ռազմական ոստիկանության ապօրինի գործողությունների հիմքով, որպեսզի կասեցվի Դմիտրի Լեոնիդովիչ Սեդրակովի հնարավոր տեղափոխումը ՀՀ տարածքից։ Այս ահազանգից վեց օր անց որևէ արձագանք այս դիմումներին չի եղել, միայն Գլխավոր դատախազության պատասխանն առ այն, որ ահազանգն ուսումնասիրվում է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան