Գերմանիան կդադարի ընդունել Թուրքիայից իմամներին

Լուրեր

29.04.2026 | 15:35
Բեռնատարների հայ վարորդների՝ ՌԴ-ում գտնվելու ժամկետները երկարաձգվել են
29.04.2026 | 15:27
Ուկրաինայում ԱՄՆ դեսպանը հեռանում է պաշտոնից, ըստ լուրերի՝ Թրամփի հետ տարաձայնությունների պատճառով
29.04.2026 | 15:25
Ադրբեջանի փոխվարչապետն Աղվերանում է. հյուրանոցի տարածքը արգելափակված է․ ՈւՂԻՂ
29.04.2026 | 15:19
Կանդազ մականունով հայտնի Արթուր Ավանեսյանը հացադուլ է հայտարարել
29.04.2026 | 15:15
Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունը Աղվերանում է. ոստիկանությունը փակել է ճանապարհը
29.04.2026 | 15:10
Ադրբեջանի պատվիրակությունն Աղվերանում է // ԱՄՆ-ն անձնագիր կթողարկի՝ Թրամփի պատկերով․ ԼՈՒՐԵՐ
29.04.2026 | 15:03
Ադրբեջանը կարող է որոշում ընդունել դադարեցնել համագործակցությունը Եվրախորհրդարանի հետ
29.04.2026 | 14:50
Որքան է կազմելու Հայաստանում «Յուվենտուսի» ակադեմիայի ամսական վճարը. ծրագրի մանրամասներն ու նախագրանցման մեկնարկը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 14:33
Բաքվում Նիդերլանդների դեսպանը մեկնաբանել է երկրի խորհրդարանի կողմից Արցախի մասով ընդունված բանաձևը
29.04.2026 | 14:27
Ձերբակալություններ՝ ընտրակաշառք ստանալու և բարեգործության արգելքը խախտելու դեպքով
29.04.2026 | 14:21
Իրանը «լավ կլինի շուտ խելքի գա». Թրամփը զգուշացնում է Թեհրանին
29.04.2026 | 14:10
Արմեն Մելիքբեկյանն ու Լևան Կոբիաշվիլին հանդիպել են ՖԻՖԱ-ի նախագահին
29.04.2026 | 13:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանը «ռազմական պարտություն է կրել»
29.04.2026 | 13:47
Ոստիկանները մեքենաների հայելիների, ապակիների գողություններ են բացահայտել 
29.04.2026 | 13:39
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Պերմի և Օրենբուրգի մարզերի վրա. հաղորդվում է նավթավերամշակման գործարաններում հրդեհների մասին
Բոլորը

Գերմանիայի Ներքին գործերի նախարարությունը, Թուրքիայի կրոնական հարցերով տնօրինությունը (Diyanet) և կրոնի հարցերով թուրք-իսլամական միությունը (DİTİB) համաձայնության են եկել աստիճանաբար դադարեցնել պետական ծառայող իմամների գործուղումը Թուրքիայից Գերմանիա և իմամների ուսուցումը երկրի ներսում։ Այս մասին գրում է Turkish Minute-ը՝ վկայակոչելով ՆԳ նախարարության հայտարարությունը։

Նշվում է, որ համատեղ վերապատրաստման նախաձեռնության շրջանակում ամեն տարի 100 իմամներ պետք է վերապատրաստվեն Գերմանիայում և փոխարինեն երկրում Թուրքիայի կողմից նշանակված իմամներին։

Գերմանիայի ներքին գործերի նախարար Նենսի Ֆեյզերը համաձայնագիրն անվանել է «կարևոր հանգրվան Գերմանիայի մահմեդական համայնքների ինտեգրման և մասնակցության համար»:

«Մեզ պետք են քարոզիչներ, ովքեր խոսում են մեր լեզվով, գիտեն մեր երկիրը և պաշտպանում են մեր արժեքները։ Մենք ցանկանում ենք, որ իմամները երկխոսություն վարեն կրոնների միջև և քննարկեն հավատքի հարցերը մեր հասարակության մեջ»,- ասել է նա։

Ֆեյզերը նշել է, որ Թուրքիայի հետ համաձայնությունը ձեռք է բերվել «երկար բանակցություններից հետո»։

Գերմանիան տարիներ շարունակ ձգտել է մեծացնել իմամների թիվը, որոնք պատրաստված են ներպետական մակարդակում, որպեսզի նվազեցնի օտար երկրների ազդեցությունն իր մահմեդական համայնքների վրա։ Գերմանիայի 83,2 միլիոն բնակիչներից մոտ 5,5 միլիոնը մահմեդական են, իսկ երկրի գրեթե 3 միլիոնը թուրքեր են կամ ունեն թուրքական արմատներ: Պայմանագրի համաձայն՝ DİTİB-ն ամեն տարի 100 իմամների կվերապատրաստի։

Պետական աշխատող իմամների վերահսկողությունը փոխանցվելու է DİTİB-ին՝ 2024 թվականին անցումային գործընթացի շրջանակում։

Մինչ այժմ թուրք իմամները ծառայելու են ուղարկվել Գերմանիայի ավելի քան 900 մզկիթներում, որոնք ղեկավարվում են DİTİB-ի կողմից, որը գործում է Թուրքիայի Diyanet-ի ներքո: Նրանք մնում են երկրում 4-5 տարի, վարձատրվում են Թուրքիայի կողմից և քննադատության են ենթարկվում գերմանական լեզվի կամ մշակույթի մասին շատ քիչ իմանալու համար։

DİTİB-ը գերմանական օրենսդրությամբ գրանցված ասոցիացիա է, որն այսուհետ անմիջական պատասխանատվություն է ստանձնելու իմամների պատրաստման համար: Այն հիմնադրվել է Diyanet-ի կողմից Գերմանիայում 1984 թվականին՝ այն ժամանակ, երբ Թուրքիայում արգելված ավելի ֆունդամենտալիստական իսլամական շարժումներն ավելի ու ավելի մեծ ժողովրդականություն էին վայելում Գերմանիայի թուրք բնակչության շրջանում:

DİTİB-ը մեղադրվում է 2016 թվականին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ հեղաշրջման փորձից հետո թուրքական կառավարության ձեռքում գործիք դառնալու համար։

Նշվում է, որ որոշ իմամներ գործել են թուրքական դիվանագիտական առաքելությունների հրահանգով, լրտեսել են Գյուլենի շարժման հետևորդներին, որոնց Անկարան մեղադրում է ձախողված հեղաշրջման մեջ:

Էմմա Չոբանյան