Զելենսկին ԵՄ առաջնորդներին կոչ է արել «չդավաճանել Ուկրաինայի ժողովրդին»

Լուրեր

23.07.2026 | 19:00
Լայնամասշտաբ պատերազմի վտանգ կա Իրանի և ԱՄՆ-ի միջև․ Հորմուզի նեղուցը դարձել է նոր «միջուկային ծրագիր»․ Գեորգի Միրզաբեկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 18:53
Factor TV-ի հրապարակումից հետո մանկատանը հացադուլի մեջ գտնվող 15-ամյա տղան և նրա քույրը վերադարձվել են հորը
23.07.2026 | 18:51
Զելենսկին Ֆեդորովին առաջարկել է ռազմական նորարարությունների գծով փոխվարչապետի պաշտոնը
23.07.2026 | 18:40
Նավթի գինը մայիսից ի վեր առաջին անգամ գերազանցել է 100 դոլարը
23.07.2026 | 18:28
Վահան Կոստանյանը Փարիզում քննարկել է Հայաստանի համար եվրոպական շուկայի հասանելիության ընդլայնումը
23.07.2026 | 18:19
ՄԻՊ-ը Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերող խնդիրները
23.07.2026 | 18:18
Արդեն որոշել եք՝ ԱԺ նիստին գնամ ոստիկանների ուղեկցությամբ. Արթուր Սարգսյանը վրդովվեց և լքեց նիստերի դալիճը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 18:10
Քարիմ Ադեյեմին` «Բարսելոնայի» ֆուտբոլիստ
23.07.2026 | 18:10
«Սրբազան պայքարի» գործով Իգոր Սարգսյանի տնային կալանքը փոխվեց // Մոսկվայի մոտ Սու-57 է կործանվել․ ԼՈՒՐԵՐ
23.07.2026 | 18:03
ՀԿ-ները ԶՈւ-ում մահվան դեպքերի առնչությամբ արդյունավետ քննություն և համակարգային բարեփոխումներ են պահանջում
23.07.2026 | 17:55
660,000 ֆունտ՝ միջազգային դատարաններում Հայաստանի շահերի պաշտպանության համար
23.07.2026 | 17:46
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանին կպատասխանատվության կենթարկի Հորմուզի նեղուցում հութիների ապագա հարձակումների համար
23.07.2026 | 17:37
Չեմ նեղվել, որ 1 տարի է՝ կալանքի տակ եմ, բողոք չունեմ. Արթուր Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 17:28
Առինջում բարձր լարման գծերի տակ գտնվող ինքնակամ կառույցները կապարակնքվել են․ ՔԿ
23.07.2026 | 17:23
Արման Ծառուկյանը ռևանշ մենամարտ կանցկացնի Չարլզ Օլիվեյրայի հետ. աղբյուր
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսաուղերձով դիմել է Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի մասնակիցներին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նշվում է, որ ԵՄ առաջնորդները կարող են որոշում ընդունել միությանը երկրի անդամակցության բանակցությունների մեկնարկի և Կիևին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ, որը Հունգարիան սպառնում է արգելափակել։

Իր ուղերձում Զելենսկին հիշեցրել է 2014 թվականի Եվրոպական հեղափոխությունը, երբ ուկրաինացիները զանգվածաբար բողոքում էին երկրի այն ժամանակվա նախագահի՝ Եվրոպային ինտեգրվելուց հրաժարվելու դեմ։

«10 տարի առաջ Ուկրաինայում մարդիկ ոտքի էին կանգնել Եվրամիության դրոշների ներքո։ Նրանց համար դա ճշմարտության խորհրդանիշ էր, և այդպես էլ պետք է մնա։ Այսօր մի բան եմ խնդրում՝ մի՛ դավաճանեք ժողովրդին և նրա հավատին Եվրոպայի նկատմամբ»,- ասել է Զելենսկին։

Նա նաև ասել է, որ եթե Եվրոպան չսկսի Ուկրաինայի հետ անդամակցության բանակցությունները, դա կնշանակի պատերազմը սկիզբ դրած Վլադիմիր Պուտինի հաղթանակը։

«Այսօր այն օրն է, երբ վճռականություն կլինի կա՛մ Բրյուսելում, կա՛մ Մոսկվայում։ Եվրոպայում չեն հասկանա, եթե Պուտինի գոհունակ ժպիտը դառնա Բրյուսելու հանդիպման պարգևը»,- ասել է Ուկրաինայի նախագահը։

Էմմա Չոբանյան