Ադրբեջանում վերջին շաբաթների ընթացքում 8-րդ լրագրողն է ձերբակալվել

Լուրեր

07.11.2026 | 13:59
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
Բոլորը

Ադրբեջանի իշխանությունները ևս 1 լրագրողի են ձերբակալել։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ձերբակալվածը «Թուրան» գործակալության տնտեսական բաժնի խմբագիր Հաֆիզ Բաբալին է։ Նրա հարազատների խոսքով՝ դեկտեմբերի 13-ի կեսօրին Բաքվի ոստիկանության գլխավոր վարչության աշխատակիցները խուզարկել են լրագրողի՝ Սումգայիթում գտնվող բնակարանը, այնուհետև նրան տարել իրենց հետ։ Առգրավել են լրագրողի համակարգիչը, բջջային հեռախոսը, մի շարք փաստաթղթեր։

Ադրբեջանի ՆԳՆ մամուլի ծառայության ներկայացուցիչ Իբրահիմ Ամիրասլանլին հայտնել է, որ Բաբալին ձերբակալվել է Abzas Media-ի աշխատակիցների դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում։

Բաբալին հայտնի է իր լրագրողական հետաքննություններով։ Նա բազմաթիվ հետաքննությունների հեղինակ է, որոնցում անդրադառնում է բարձրաստիճան պաշտոնյաների կոռուպցիոն գործունեությանը։ Իր աշխատանքների համար նաև արժանացել է միջազգային մրցանակի։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի իշխանությունները բռնաճնշումների նոր ալիք են սկսել անկախ լրագրողների, քաղհասարակության ներկայացուցիչների դեմ։ Մեկ ամսից էլ քիչ ժամանակահատվածում արդեն 8 լրագրող է ձերբակալվել։

Օրերս էլ ձերբակալվել էր Kanal 11 առցանց հեռուստաընկերության ղեկավար Թեյմուր Քերիմովը։ Քերիմովին տարբեր պատրվակներով բազմիցս կանչել են ոստիկանություն, նաև զանգահարել են՝ պահանջելով չտարածել իր նկարահանած տեսանյութերը։ Նա ճնշումների և սպառնալիքների է ենթարկվել նաև Ղարաբաղյան պատերազմի վետերանների նկատմամբ ոստիկանների կողմից ուժ կիրառելու և նրանց բողոքի ակցիաների տեսանյութերի տարածման պատճառով։  Դեկտեմբերի 12-ին  Բաքվի Նարիմանովի շրջանային դատարանը Քերիմովի նկատմամբ խափանման միջոց էր ընտրել 4-ամսյա կալանքը։ Նրան մեղադրում են շորթման մեջ։

Ավելի վաղ էլ Բաքվի դատարանը չորս ամսով կալանավորել էր Ադրբեջանի իշխանությունների կոռուպցիոն գործունեությունը հետաքննող AbzasMedia-ի տնօրեն Ուլվի Հասանլիին, գլխավոր խմբագիր Սևինջ Վաքըֆքըզիին, աշխատակից Մոհամմեդ Կեկալովին։ Նրանք մեղադրվում են փողերի  լվացման մեջ։

Դեկտեմբերի 1-ին էլ Բաքվի Խաթայի դատարանը AbzasMedia-ի մեկ այլ լրագրողի՝ Նարգիզ Աբսալամովին երեք ամսով կալանավորելու որոշում էր կայացրել։ Իսկ նոյեմբերի 28-ին երեք ամսով կալանավորվել էր ընդդիմադիր Kanal 13-ի ղեկավար Ազիզ Օրուջևը՝ «ապօրինի շինարարության համար», նրան սպառնում է երեք տարվա ազատազրկում։ Դեկտեմբերի 2-ին էլ դատարանը 30-օրյա կալանք է սահմանել Kanal-13 ինտերնետային հեռուստատեսության հաղորդավար Ռուֆաթ Մուրադլիի նկատմամբ։

Էմմա Չոբանյան