Ի՞նչ են օգտատերերն ամենից հաճախ Google-ում որոնել 2023 թվականին

Լուրեր

27.11.2026 | 19:11
Թուրքիայում ընդդիմադիր Halk TV-ի գործի շրջանակում նոր ձերբակալվածներ կան
27.11.2026 | 19:03
Երևանը` հետիոտնի՞, թե՞ մեքենայի քաղաք․ ինչ են ցույց տվել հետազոտության արդյունքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 18:54
Աշտարակում՝ շինանյութի խանութներից մեկի պահեստային հատվածում, հրդեհ է բռնկվել
27.11.2026 | 18:45
Սուպերհամակարգիչը կանխատեսել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին
27.11.2026 | 18:36
Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստը
27.11.2026 | 18:33
Թրամփը փոխել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ Ռուսաստանի և Ուկրաինայի վերաբերյալ համատեղ հայտարարությունը
27.11.2026 | 18:25
Դավիթ Համբարձումյանը 5 տարի 4 ամիս 18 օր ազատազրկում կկրի․ Վճռաբեկ դատարանը բեկանել է Վերաքննիչ դատարանի որոշումը
27.11.2026 | 18:19
Բոլտերից պոկվել, ընկել ա. տեխհսկողը` շրջված երկաթե կոնստրուկցիայի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 18:10
Ինչ է քննարկվելու Փաշինյան-Պուտին հանդիպմանը // «Հրազդան» մարզադաշտի բռնագանձնման հայց է ներկայացվել
27.11.2026 | 18:00
ՔՊ-ական 8 համայնքապետ դատի է տվել Իրինա Յոլյանին
27.11.2026 | 17:52
«Այդ նախագիծը մեծ վտանգ է ներկայացնում մեր երկրի համար»․ Սերժ Սարգսյանը՝ նոր Սահմանադրության նախագծի մասին
27.11.2026 | 17:43
Մեքսիկացի ֆուտբոլիստին գնդակահարել են հանդիպման ժամանակ
27.11.2026 | 17:34
66.8 մլն դրամի գույքային վնաս պատճառելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
27.11.2026 | 17:32
Հաստատվել են ՀՖՖ նախագահի ու Գործադիր կոմիտեի անդամների թեկնածուները
27.11.2026 | 17:25
ՏԻՄ ընտրությունների քարոզչությունն ավարտվում է այսօր՝ ժամը 24:00-ին․ ԿԸՀ
Բոլորը

«Բարբենհայմեր» մշակութային ֆենոմենն այս տարի գլխավորել է Google-ի գլոբալ որոնման ցուցակը, մինչդեռ «Եվրատեսիլ»-ը և ChatGPT-ն հատկապես տարածված են եղել Եվրոպայում։ Ամերիկյան տեխնոլոգիական հսկան հրապարակել է իր «Որոնում 2023» զեկույցը՝ ամենամյա հետազոտություն այն մասին, թե ինչ են մարդիկ ամենաշատը որոնում համացանցի որոնողական լավագույն  համակարգում, գրում է Euronews-ը։

Ինչ վերաբերում է նորություններին, ապա Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմը գլխավորել է համաշխարհային որոնումների ցուցակը, որին հաջորդել են փետրվարի երկրաշարժերը Թուրքիայում և Սիրիայում, ինչպես նաև «Տիտան» սուզանավի աղետը։

Ինչ վերաբերում է մշակութային երևույթներին, ապա զարմանալի չէ, որ այս տարի Google-ում ամենահայտնի ֆիլմը եղել է «Բարբի» ֆիլմը, որին հաջորդում է «Օփենհայմերը»։ Ամենաճանաչված հայտնիներից է Ջերեմի Ռենները, որը հունվարին ձյուն մաքրող մեքենայի հարվածից հետո հայտնվել էր լուրերի վերնագրերում:

Հանգուցյալ դերասան Մեթյու Փերին ու երգչուհի Թինա Թերներն էլ գլխավորել են այս տարի մահացած ամենահայտնի աստղերի ցուցակը։

Ճապոնական Yoasobi դուետի «Idol»-ը դարձել է Google-ի որոնումներում ամենահայտնի երգը, որին հաջորդում են ամերիկացի քանթրի աստղ Ջեյսոն Ալդիանի «Try That In A Small Town»-ը և Շակիրայի «Bzrp Music Sessions, Vol. 53»-ը՝ արգենտինացի պրոդյուսեր Bizarrap-ի հետ։ Շակիրան նաև դարձել է Google-ում այս տարի աշխարհի ամենաշատ որոնված երաժիշտը։

Նշվում է, որ Եվրոպան հայտնի է եղել թանգարանների, զբոսայգիների և մարզադաշտերի որոնումների շարքում:

Google-ի տարվա որոնման զեկույցը նաև տրամադրում է որոնումների բաշխում ըստ տարածաշրջանների և երկրների։ Եվրոպայում այս տարվա ամենաշատ որոնումներից մեկը Եվրատեսիլ երգի մրցույթն է: Շվեդիայում երկրորդ ամենաշատ որոնված աստղը Եվրատեսիլի հաղթող Լաուրինն է եղել, մինչդեռ Ֆինլանդիայում ամենաշատ որոնված աստղը Եվրատեսիլի մրցույթի մասնակից Käärijä է։

Իսկ ահա Գերմանիայում ամենից շատ փնտրվածներից է Rammstein խումբը։

Արհեստական բանականությունը նույնպես այս տարի դարձել է համաշխարհային գլխավոր միտումներից մեկը: Թեմայի նկատմամբ հետաքրքրությունը տարածել են որոնողական համակարգերը, լրատվական կայքերը և Վիքիպեդիան:

ChatGPT-ն այս տարի ամենահայտնի տեխնոլոգիական տերմինն է Ավստրիայում, Բելգիայում, Լատվիայում, Լիտվայում, Իսպանիայում, Շվեյցարիայում և Գերմանիայում:

Google-ը նշում է, որ հավաքել է 2023 թվականի որոնման արդյունքները այս տարվա հունվարի 1-ից նոյեմբերի 27-ն ընկած ժամանակահատվածի համար։

Էմմա Չոբանյան