Դեյվիդ Քեմերունը նկատողություն է արել Շոտլանդիային՝ Էրդողանի հետ վարչապետի հանդիպման համար

Լուրեր

15.09.2026 | 18:30
«Դաշնակցական բոլշևիզմ»-ից մինչև «ՀՀՇ-ի ծիլեր». գաղափարախոսական պարադոքս՝ ԱԺ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:22
«Այ քեզ շնիկ․ ինչ քաջ է նա, որ հաչում է փղի վրա»․ Խաչատրյանը՝ ՀՅԴ-ի վերաբերյալ ՔՊ-ի դիտարկումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:10
ԵԽ-ն հաստատեց ՀՀ-ի համար առևտրի արտոնյալ պայմանների ռեժիմը // Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի․ ԼՈՒՐԵՐ
15.09.2026 | 18:03
«Քրոջս հաշվին եք ուզում «հողեր հետ բերել», որը զոհվել է 2022-ին՝ ծառայության ընթացքում»․ Ալխաս Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:56
Ըստ ՔԿ-ի՝ Տաթևի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը անասնապահին տարիներ շարունակ հարկադրել է անվճար աշխատել
15.09.2026 | 17:53
Հայտնի է՝ որ ստադիոններն են ընդունելու եվրագավաթների եզրափակիչներն առաջիկա տարիներին
15.09.2026 | 17:45
Ռուբինյանին առաջարկում եմ պատվիրակություն ձևավորել և մեկնել Բաքու, հանդիպել պատանդներին․ Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:38
Մեկնարկել է Հայաստան – Չեռնոգորիա հանդիպման տոմսերի վաճառքը
15.09.2026 | 17:33
Աջակցում ենք ՀՀ-ի հետ խաղաղությանը․ Հաքան Ֆիդանը՝ Բաքվում
15.09.2026 | 17:29
Հունվար-օգոստոսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել 17 մլն 602,76 հազար դոլարի արտադրանք
15.09.2026 | 17:17
Հանցավոր ծագում ունեցող 75 մլն դրամ է փոխանցվել պետական բյուջե
15.09.2026 | 17:06
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Բունդեսթագի պատվիրակությանը
15.09.2026 | 16:53
Ըստ ՔԿ-ի՝ տղամարդը կնոջը դուրս է գցել ընթացող մեքենայից՝ 4-ամյա դստեր ներկայությամբ
15.09.2026 | 16:49
ՀՀՇ-ի ծիլերից ծնվեց մեկը, որը իր խոսույթով չի տարբերվում թուրքերից․ Խաչատրյանը՝ Եղոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 16:42
Թուրքիա-Նախիջևան երկաթուղու 42 կիլոմետրանոց հատվածն անցնում է Հայաստանի տարածքով․ Բայրամովը կրկին «Զանգեզուրի միջանցքից» է խոսել
Բոլորը

Մեծ Բրիտանիայի ԱԳ նորանշանակ նախարար Դեյվիդ Քեմերոնը սպառնացել է Շոտլանդիայի կառավարությանը, որ Արտաքին գործերի նախարարությունը կարող է դադարեցնել արտաքին շփումների հարցում իրենց օգնությունը։ Քեմերոնը վրդովված է, որ Շոտլանդիայի վարչապետ Հումզա Յուսաֆը հանդիպել է Թուրքիայի նախագահ Էրդողանին՝ առանց ԱԳՆ ներկայացուցչի մասնակցության և իր դիրքորոշումը հայտնել Գազայի հատվածում պատերազմի վերաբերյալ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նշվում է, որ Միացյալ Թագավորության բաղկացուցիչ մասերի ինքնավարության մասին օրենքների համաձայն՝ նրանց իշխանությունները կարող են արտաքին հարաբերություններ զարգացնել միայն այն ոլորտներում, որոնք պատկանում են իրենց իրավասության ոլորտին, և բրիտանական ԱԳՆ ներկայացուցիչները պետք է ներկա գտնվեն օտարերկրյա քաղաքական գործիչների հետ հանդիպումներին։

Նամակում, որին ծանոթացել է BBC-ն, Դեյվիդ Քեմերոնը կշտամբում է Շոտլանդիայի արտաքին գործերի նախարար Անգուս Ռոբերթսոնին այն բանի համար, որ շոտլանդական պատվիրակությունը դիվանագետներին նախօրոք չի տեղեկացրել Դուբայում COP28 կլիմայական համաժողովի շրջանակում Յուսաֆի և Էրդողանի հանդիպման մասին, ինչի պատճառով էլ ԱԳՆ-ի ներկայացուցիչը չի կարողացել ներկա գտնվել հանդիպմանը։

«ԱԳՆ աշխատակցի բացակայությունը հակասում է արձանագրությանը։ Նախարարների հանդիպումներին արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչների մասնակցության վերաբերյալ արձանագրության ցանկացած հետագա խախտում կհանգեցնի հանդիպումների կազմակերպման և նյութատեխնիկական աջակցության հարցում ԱԳՆ-ի աջակցության մերժմանը»,- ասվում է նամակում։

Յուսաֆի մամուլի ծառայությունից պատասխանել են, որ դիվանագետներին ծանուցել և հրավիրել են, սակայն հանդիպումների բնույթն այնպիսին է, որ դրանք հաճախ լինում են ինքնաբուխ, հանդիպման ժամը վերջին պահին փոխվում է, և այս դեպքում նախարարության ներկայացուցիչը չի կարողացել ներկայանալ այն ժամին, որը հարմար է եղել Թուրքիայի նախագահին։

Շոտլանդիայի կառավարության աղբյուրը BBC-ին հայտնել է, որ շոտլանդացիները կարծում են, թե Քեմերոնը չափազանց շատ նշանակություն է տալիս դրան։

«Մենք չէինք կարող նախագահին ասել՝ չե՞ք կարող սպասել մի վայրկյան, մինչև գտնենք ուղեկցողին»,- ասել է լրատվամիջոցի զրուցակիցը։

BBC-ի տեղեկություններից դատելով՝ ԱԳՆ-ն անհանգստացած է Յուսաֆի հայտարարություններից։

Նշենք, որ դեկտեմբերի 1-ին Էրդողանի հետ հանդիպումից հետո Հումզա Յուսաֆը X-ում գրել էր, որ նրա հետ խոսել է ինչպես կլիմայի, այնպես էլ Գազայի պատերազմի մասին, և որ կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը։ Նրա այս դիրքորոշումը հակասում է Լոնդոնի պաշտոնական դիրքորոշմանը։ Օրինակ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հրադադարի մասին բանաձևի վերջին քվեարկության ժամանակ Մեծ Բրիտանիան ձեռնպահ է մնացել։

«Շոտլանդիայի արտաքին քաղաքակությունը վերապահված է Լոնդոնին օրենքով, և նման ծանր պահերին ավելի քան երբևէ կարևոր է, որ Մեծ Բրիտանիան համաշխարհային ասպարեզում հանդես գա միասնական և հետևողական դիրքերից»,- մեկնաբանել է բրիտանական կառավարության մամուլի ծառայությունը։

Էմմա Չոբանյան