Արցախի ԱԺ-ն վերահաստատում է իր հանձնառությունը՝ տեր կանգնելու ժողովրդի իրավունքներին․ հայտարարություն

Լուրեր

26.06.2026 | 11:44
Ի՞նչ եք ակնկալում ինձնից. ընտրությունների վիճարկման գործով զեկուցող դատավոր Էդգար Շաթիրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 11:38
ԵՄ-ն մեկ տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները
26.06.2026 | 11:30
Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել բենզինով 18 և դիզելային վառելիքով 8 վագոն
26.06.2026 | 11:22
ԱՀԾ ղեկավար Քրիստիննե Գրիգորյանը չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը․ ՍԴ-ն մերժել է Սեդա Սաֆարյանի միջնորդությունները
26.06.2026 | 11:15
Տարվա ամենազանգվածային հարձակումը. ուկրաինական ավելի քան 600 ԱԹՍ-ներ գրոհել են ՌԴ շրջանները
26.06.2026 | 11:09
ՍԴ-ն մերժել է ԴՕԿ-ի միջնորդությունը․ ընտրությունների գործը կմնա միավորված վարույթում
26.06.2026 | 10:57
Իր 10% անդամավճարը ՀՀ-ն երկու տարի է՝ չի վճարում. ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչ
26.06.2026 | 10:51
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը․ ՈՒՂԻՂ
26.06.2026 | 10:45
Ալեն Սիմոնյանը մեկ օր անց շնորհավորեց Ռուբեն Ռուբինյանին` ԱԺ նախագահի թեկնածու ընտրվելու կապակցությամբ
26.06.2026 | 10:40
Գազամատակարարման ընդհատումներ՝ Լոռու և Արարատի մարզերում
26.06.2026 | 10:25
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 235-ի, վիրավորները` 4300-ի
26.06.2026 | 10:18
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
26.06.2026 | 10:03
ՌԴ-ն ամբողջությամբ սահմանափակել է ձկնամթերքի մատակարարումը Հայաստանի բոլոր ձեռնարկություններից
26.06.2026 | 09:48
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 26-ի դրությամբ
26.06.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Դեկտեմբերի 10-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորները Արցախի Հանրապետության Անկախության հանրաքվեի, մարդու հիմնարար իրավունքների և ցեղասպանության կանխարգելման միջազգային օրվա կապակցությամբ այցելել են Եռաբլուր պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Արցախի ազգային- ազատագրական պայքարի ճանապարհին նահատակված հայորդիների շիրիմներին: Այս մասին տեղեկանում ենք Արցախի ԱԺ ֆեյսբուքյան էջից։

Օրվա կապակցությամբ ԱՀ ԱԺ-ն հանդես է եկել հայտարարությամբ .

«Արցախի ազգային – ազատագրական պայքարի պատմության մեջ ինքնորոշման և ժողովրդավարական սկզբունքների հիման վրա Հանրապետության կայացման առհավատչյան 1991 թվականի Անկախության հանրաքվեն է: 1991 թվականի Անկախության հանրաքվեն այն հիմնաքարն էր, որի վրա կառուցվեց Արցախի Հանրապետությունը և դարձավ համայն հայության պարծանքն ու հաղթանակի փարոսը: Արցախի ժողովուրդը 2006 թվականի նույն օրը Սահմանադրության ընդունման հանրաքվեով մեկ անգամ ևս արտահայտեց անկախ պետություն ունենալու և ազատության համար պայքարի ուղին անշեղորեն շարունակելու իր կամքը:

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով զոհվեցին հարյուրավոր մեր հայրենակիցներ, այդ թվում ՝ երեխաներ և կանայք, հայաթափվեց հայ ժողովրդի հազարամյա հայրենիք Արցախը:

Անվտանգության և իրավունքների իրացման անհնարինությունից ելնելով՝ Արցախի բնակչությունը դիմեց հայրենիքը լքելու ծայրահեղ քայլի։ Այս ամենին իր գնահատականը տվեց նաև միջազգային հանրությունը: Ֆրանսիայի և Կիպրոսի արտաքին գործերի նախարարությունները, Գերմանիայի Բունդեսթագը, Ավստրիայի և Նիդեռլանդների խորհրդարանները, Եվրախորհրդարանը, Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը և այլ միջազգային հեղինակավոր կազմակերպություններ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը որակեցին որպես էթնիկ զտում։

Ադրբեջանը, հայ ժողովրդի դեմ ցեղասպանություն իրականացնելուց հետո , միջազգային դերակատարների աչքին թոզ փչելու և իր արարքն արդարացնելու համար, որպես ռազմական գործողությունների դադարեցման նախապայման, Արցախի Հանրապետության Նախագահին պարտադրեց ստորագրել փաստաթուղթ:

Ի սկզբանե գիտակցելով Ադրբեջանի կողմից պարտադրվող փաստաթղթի հակասահմանադրականությունը, գնահատելով խաղաղ բնակչությանը ցեղասպանության ենթարկելու, նրա ազատ տեղաշարժը խոչընդոտելու և կամայական ձերբակալությունների հնարավոր վտանգների առկայությունը՝ նախագահի կողմից ընդունվեց հրամանագիր, որով մինչև 2024 թվականի հունվարի 1-ը պետք է կազմալուծվեին Արցախի պետական ինստիտուտները, իսկ բնակչությունը որոշում կայացներ՝ լքել հայրենիքը կամ ինտեգրվել Ադրբեջանին։

Հաշվի առնելով Արցախի հարցի վերջնական փակմամբ շահագրգռված կողմերի կատարված և կատարվող քայլերի ինտենսիվությունն ու դրանում շահագրգիռ կողմերի ագրեսիվ վարքագիծը՝ Ազգային ժողովը վերահաստատում է իր հանձնառությունը՝ տեր կանգնելու Արցախի ժողովրդի իրավունքներին և հայտնում իր պատրաստակամությունը՝ շահագրգիռ կողմերի հետ քննարկելու բոլոր խնդրահարույց հարցերը։

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը, հավատարիմ Արցախի ժողովրդի ազատ կամքի արտահայտման արդյունքում ստացած մանդատին, վճռակամ է պաշտպանելու հայ ժողովրդի հազարավոր հայորդիների արյունով ու քրտինքով իրացված իրավունքներն ու ազատությունը»,- նշված է հայտարարությունում: