Ներկայացվել է նախաքննական և դատական մարմինների ծանրաբեռնվածության թեթևացմանն ուղղված նախագիծը 

Լուրեր

04.07.2026 | 17:46
Հունգարիայի վարչապետը երկրի խորհրդարանին կներկայացնի սահմանադրական փոփոխության նախագիծ՝ նախագահի պաշտոնանկության համար
04.07.2026 | 17:21
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. Գլխավոր դատախազ
04.07.2026 | 16:52
ԳԹԿ-ն մեկ օրով երկարաձգել է «Հայոց պատմություն» և «Ֆիզիկա» առարկաների բողոքարկման վերջնաժամկետը
04.07.2026 | 16:26
Կիևյան կամուրջի աշխատանքները շարունակվում են ամենօրյա ռեժիմով, նույնիսկ՝ հանգստյան օրերին․ Արտյոմ Կարապետյան
04.07.2026 | 16:09
Տիգրան Խաչատրյանը նոր ռեֆերենտ ունի
04.07.2026 | 15:55
ՆԳՆ-ում քննարկել են հայրենական ռազմարդյունաբերական և տեխնոլոգիական լուծումների կիրառման հնարավորությունները
04.07.2026 | 15:36
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
04.07.2026 | 15:20
«Էս տեխնոլոգիան առաջին անգամ ա, չէ՞», «Հա, ՀՀ-ում նման ջրամբար չկա». Փաշինյանը Վեդիի ջրամբարում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.07.2026 | 14:41
Եվրոպական ինդեքսներն աճել են
04.07.2026 | 14:19
Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Հայաստանի պաշտպանության ոլորտի բարեփոխումներին․ դեսպան Քոուլ
04.07.2026 | 13:57
Ռուսաստանը, Ադրբեջանը և Իրանը ստորագրել են «Հյուսիս-Հարավ» միջանցքի զարգացման մասին եռակողմ արձանագրություն
04.07.2026 | 13:33
Հայաստանը ձգտում է արհեստական բանականությունը դարձնել տնտեսական աճի շարժիչ ուժ․ Մխիթար Հայրապետյանի հարցազրույցը Apolitical-ին
04.07.2026 | 13:22
Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակվել է Ռուսաստանի վրա․ Սանկտ Պետերբուրգում հրդեհ է, Բելգորոդը հոսանքազրկվել է
04.07.2026 | 12:50
NYMEX․ Ոսկու գինն աճել է 0.86%-ով և կազմել 4174.60 դոլար
04.07.2026 | 12:34
ՄԻՊ Անահիտ Մանասյանն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն»
Բոլորը

Արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը և ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը Ծաղկաձորում բացման խոսքով են հանդես եկել «ՀՀ քրեական և քրեական դատավարության օրենսգրքերի գործողության մեջ դնելու հիմնահարցերի և դրանց լուծման օրենսդրական ու ինստիտուցիոնալ հեռանկարները» խորագրով աշխատանքային քննարկմանը: Այս մասին հայտնում են Արդարադատության նախարարությունից։

Նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը նշել է, որ օրերս Ազգային Ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունվել է քրեական, քրեական դատավարության և քրեակատարողական օրենսգրքերում փոփոխություններ նախատեսող օրենքի նախագիծը, որի շրջանակներում արդեն իսկ ներդրվել են նոր ինստիտուտներ. օրինակ` համաձայնությամբ տուգանքի ինստիտուտը, որոնք ուղղված են գործնականում առաջացած մի շարք խնդիրների լուծմանը, նախաքննական և դատական մարմինների ծանրաբեռնվածության թեթևացմանը և հանրային ռեսուրսի ավելի թիրախային օգտագործմանը:

Այնուհետև շահագրգիռ մարմինների ներկայացուցիչները ներկայացրել են գործնականում իրենց կողմից դիտարկված խնդիրներն ու դրանց հնարավոր լուծումները։

Քննարկումը կազմակերպվել է Արդարադատության նախարարության կողմից՝ Օրենսդրության զարգացման կենտրոն հիմնադրամի և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Աջակցություն օրենսդրության զարգացման կենտրոն հիմնադրամին» ծրագրի շրջանակներում: