Երևանի քաղաքապետի ժամկետանց ողջույնը․ ըստ քաղաքապետարանի կայքի՝ Տարոն Մարգարյանը դեռ քաղաքապետ է

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հանուն և ընդդեմ բողոքի տևական ցույցերից հետո, ի վերջո, հրաժարական տված Տարոն Մարգարյանը, պարզվում է, դեռ ամբողջությամբ չի ավարտել իր առաքելությունը քաղաքապետարանում կամ, գոնե, քաղաքապետարանի կայքում:

Երբ մտնում ենք Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայք, թվում է, թե ոչինչ չի փոխվել: Ժպիտով շարունակում է մեզ ողջունել Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Երևանի քաղաքապետարանը չի կարողանում բաժանվել սիրելի քաղաքապետից: Ու թեև 22 օր է, ինչ նա քաղաքապետ չէ, ավելին, Երևանը պատրաստվում է արտահերթ ընտրությունների, սակայն միևնույն է՝ մեզ շարունակում է ողջունել Տարոն Մարգարյանը:

Մեր օրերում չափազանց կարևոր է պետական որևէ մարմնի պաշտոնական կայքի անխափան և օպերատիվ գործունեությունը: Բոլոր նորությունները, պաշտոնական որոշումները, հաղորդագրությունները սովորաբար ստանում ենք պաշտոնական կայքերից: Ինչպե՞ս պետք է այցելուն լրջություն ցուցաբերի քաղաքապետարանի աշխատանքի նկատմամբ, եթե 22 օր առաջվա եղելությունը դեռ թարմացված չէ:

Կարծես մայրաքաղաքի կառավարումը Տարոն Մարգարյանից հետո կանգ է առել. լավ չի աշխատում տրանսպորտը, աղբահանումը և այլն: Ցույց է տրվում կարծես, թե մեկ հոգու գնալը կաթվածահար է արել ամեն ինչ, համենայն դեպս, քաղաքապետարանը դա է մեզ փորձում ցույց տալ:

Վերադառնալով կայքին՝ ասենք, որ եթե մինչև հուլիսի 9-ը մայրաքաղաքի պաշտոնական կայքից մեզ ժպտացող ու ողջունող Տարոն Մարգարյանի պատկերը միանշանակ հասնականալի էր, ապա այժմ նույն կայքից մեզ ողջունում է սովորական քաղաքացի Տարոն Մարգարյանը, որը, չգիտես ինչու, ներկայանում է որպես քաղաքապետ:

Մեր հարցին՝ ո՞րն է պատճառը, որ քաղաքապետարանի կայքում դեռ Տարոն Մարգարյանի տվյալները չեն փոփոխվել, Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը հարցով պատասխանեց՝ «Նոր քաղաքապետ կա ու չի փոխվե՞լ»: Մեր պատասխանին, որ չկա, բայց մեզ ողջունում է մարդ, որը Երևանի քաղաքապետը չէ, արձագանքեց. «Երևանի քաղքապետարանի կայքի ձևաչափն այնպիսին է, որ կոնկրետ այդ հատվածում պետք է լինի Երևանի քաղաքապետի ողջույն: Ընդամենը դա է, որևէ այլ բան չկա: Երբ կլինի ընտրված քաղաքապետ, այն ժամանակ կփոխենք»:

Սևակ Հակոբյան