Հրանտ Դինքին կյանքից զրկած Օգյուն Սամասթի նկատմամբ թուրքական դատարանը երկրից հեռանալու արգելք է սահմանել

Լուրեր

04.07.2026 | 04:45
ԱԱ-2026. Մեսիի գոլն ու Արգենտինայի ծանր հաղթանակը լրացուցիչ ժամանակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.07.2026 | 01:22
ԱԱ-2026. Եգիպտոսը հաղթեց հետխաղային 11-մետրանոցներով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.07.2026 | 23:24
Երևանում ձերբակալվել է մարիխուանայի մաքսանենգության և իրացման մեջ կասկածվող երեք անձ
03.07.2026 | 23:10
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
03.07.2026 | 22:52
Ուրախ ենք աջակցել Մեծ Բրիտանիա-Հայաստան ռազմավարական գործընկերության իրականացմանը. դեսպան
03.07.2026 | 22:38
Քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի մրցաշարի կազմակերպական հարցերը
03.07.2026 | 22:24
Հուլիսի 6-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.07.2026 | 22:10
Թուրքիայում հայտնի կատակերգուին կալանավորել են՝ սթենդափի ընթացքում Էրդողանին և իսլամը «վիրավորելու» համար
03.07.2026 | 21:57
Էբոլա, Մարբուրգ, հանտավիրուս. համաճարակային իրավիճակը աշխարհում
03.07.2026 | 21:42
ԱԱԾ-ն հաստատում է՝ Քոչարյանի կադրերը կառույցն է տրամադրել իշխանական ԶԼՄ-ներին․ նպատակը չի բացահայտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.07.2026 | 21:29
Հաստատվել են 2026-ի 3-րդ՝ լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերը
03.07.2026 | 21:13
Ալեն Սիմոնյանը պարգևատրել է պատգամավորներին, ԱԺ աշխատակազմին
03.07.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ ՍԴ-ն պե՞տք է անվավեր ճանաչի ընտրությունների արդյունքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.07.2026 | 20:51
Բրիտանացի պատգամավորները պահանջել են «Մաշան և արջը» հեռացնել սթրիմինգային ծառայություններից
03.07.2026 | 20:39
Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող երեք նոր անդամ է ընտրվել
Բոլորը

Ստամբուլի դատարանը պոլսահայ լրագրող Հրանտ Դինքին սպանած Օգյուն Սամասթի գործով նոր լսումներ է սկսել, որն այժմ մեղադրվում է ահաբեկչության և Գյուլենի կրոնական շարժման հետ ենթադրյալ կապերի մեջ։ Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ դատարանը Օգյուն Սամասթի նկատմամբ երկրից հեռանալու արգելք է սահմանել։

Հիշեցնենք, որ նոյեմբերին Օգյուն Սամասթը պայմանական վաղաժամկետ ազատ էր արձակվել բանտից՝ «լավ վարքի» համար։ Նշվում էր, որ 16 տարի 10 ամիս բանտում գտնվող Սամասթը բավարարել է պայմանական վաղաժամկետ ազատման պայմանները՝ «անձնական զարգացման համար կատարված դիտարկումների ժամանակ լավ վարք դրսևորելով»։

Սամասթի բանտից ազատ արձակվելուց հետո նրան նոր մեղադրանք է առաջադրվել։ Նրան սպառնում է 7,5-ից մինչև 12 տարի ժամկետով ազատազրկում։

Հիշեցնենք, որ Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարին՝ Ստամբուլում ԱԿՈՍ պարբերականի խմբագրության շենքի դիմաց: Մարդասպան Սամասթն այդ ժամանակ 17 տարեկան էր․ նա անչափահասների դատարանի կողմից դատապարտվել էր ցմահ ազատազրկման, սակայն տարիքի պատճառով պատժաչափը կրճատվել է մեկ երրորդով: Ի վերջո, նա ընդհանուր առմամբ դատապարտվել էր 22 տարի 10 ամիս ազատազրկման։

Պատիժների կատարման մասին օրենքի համաձայն՝ Սամասթը պետք է կրեր այս պատժից 15 տարի 2 ամիսը, որից վերջին 1,5 տարին՝ պայմանական վաղաժամկետ ազատման պայմաններում։

Էմմա Չոբանյան