ՌԴ-ում 8-րդ դասարանի աշակերտուհին դպրոցում կրակ է բացել․ մարդկային կորուստներ կան

Լուրեր

06.08.2026 | 09:38
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.08.2026 | 09:00
Կառավարության նիստը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 08:48
Երեք նախարարության անվանում փոխվում է
06.08.2026 | 08:32
ԱԳՆ-ն 1 մլն դոլար կծախսի ՀՀ Անկախության օրվա առթիվ
06.08.2026 | 00:46
«Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին տնօրեն Սեդրակ Առուստամյանը 2 ամսով կալանավորվեց
05.08.2026 | 23:19
Արգենտինայի Պատգամավորների պալատում կազմավորվել է Հայաստանի հետ բարեկամության խումբ
05.08.2026 | 22:58
Վրաստանում կրկին զանգվածային հոսանքազրկում է տեղի ունեցել
05.08.2026 | 22:43
Արմեն Մամաջանյանը նշանակվել է ԱԺ նախագահի տեղակալի խորհրդական
05.08.2026 | 22:29
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.08.2026 | 22:15
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Cisco Networking Academy Camp Armenia 2026 ամառային կրթական ճամբարը
05.08.2026 | 22:03
Microsoft-ը հայտնել է ռուս հաքերների լայնածավալ արշավի մասին՝ ուղղված ամբողջ աշխարհի հյուրանոցների Wi-Fi ցանցերի դեմ
05.08.2026 | 21:51
Էրդողանի դաշնակից Բահչելին կոչ է արել ազատ արձակել Օջալանին ու Դեմիրթաշին
05.08.2026 | 21:40
Երևանում և 3 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.08.2026 | 21:27
Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհդականը քննարկել են ԹՐԻՓՓ-ը
05.08.2026 | 21:14
Սուպերմարկետի անունից քաղաքացիներից փորձում են հափշտակել տվյալներ. ՆԳՆ-ի զգուշացումը
Բոլորը

ՌԴ Բրյանսկ քաղաքում 8-րդ դասարանի աշակերտուհին կրակ է բացել դպրոցում։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ օպերատիվ ծառայությունների իր աղբյուրին հղումով։ Նշվում է, որ հրաձգությունը տեղի է ունեցել թիվ 5 գիմնազիայում։

ՏԱՍՍ-ի զրուցակցի խոսքով՝ դեռահաս աղջիկը հրազեն է բերել դպրոց, որից մի քանի անգամ կրակել է։ Ըստ տեղեկությունների՝ զենքը պատկանել է աշակերտուհու հորը։

Բրյանսկի քաղաքային վարչակազմից հայտնում են, որ հրաձգության հետևանքով զոհվել է 2 մարդ, 4 վիրավոր կա։

Զոհերի թվում, նախնական տվյալներով, կարող է լինել հենց ողբերգական միջադեպի հեղինակ դեռահասը։ ՌԻԱ Նովոստիի աղբյուրի պնդմամբ՝ հրաձգությունն իրականացրած աշակերտուհին ինքնասպան է եղել։

Baza տելեգրամ ալիքի տվյալներով էլ՝ աշակերտուհին կրակ է բացել կենսաբանության դասի ժամանակ։ Նա բարձրացել է գիմնազիայի չորրորդ հարկ, մտել սենյակ ու սկսել կրակել։

Էմմա Չոբանյան