Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Իսրայելի հետ առևտրատնտեսական կապերը «Պաղեստինի գործին չեն վնասում»

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Իսրայելի հետ երկրի դիվանագիտական և առևտրային հարաբերությունները չեն վնասում «Պաղեստինի գործին»: Խորհրդարանում պատասխանելով ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավոր Մամութ Թանալի հարցին՝ Ֆիդանն ասել է, որ «Իսրայելի հետ հարաբերությունների 74-ամյա պատմությունը երբեք չի իրականացվել Պաղեստինի արդար դատի հաշվին», գրում է Duvar-ը։

«Գազայի վրա Իսրայելի բարբարոսական հարձակումների պայմաններում դեսպանը հրավիրվել է խորհրդակցությունների, ինչը միջազգային հարաբերությունների առաջատար դիվանագիտական պատասխաններից է: Մյուս կողմից, մի միջավայրում, որտեղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չկարողացավ կանգնեցնել Իսրայելի հարձակումները, մենք ինտենսիվ կապերի մեջ ենք՝ Իսրայելի վրա անհրաժեշտ ճնշում գործադրելու համար»,- նշել է Ֆիդանը։

Հավելենք, որ չնայած Թուրքիայի նախագա Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իսրայելն անվանել է «ահաբեկչական պետություն», իսկ նրա ղեկավար Բենիամին Նեթանյահուին՝ «Գազայի դահիճ ու ռազմական հանցագործ», Անկարան շարունակում է առևտրատնտեսական ակտիվ հարաբերությունները Թել Ավիվի հետ։

Թուրք հետաքննող լրագրող Մեթին Ջիհանը բացահայտել է, որ Էրդողանի որդին՝ Բուրակ Էրդողանը, ինչպես նաև քաղաքական էլիտայի ներկայացուցիչներին պատկանող մի շարք ընկերություններ շարունակում են առևտուրը Իսրայելի հետ առանց ընդհատման։

Էմմա Չոբանյան