Ադրբեջանի՝ խաղաղության ընկալումը փոքր-ինչ տարբերվում է խաղաղ գործընթացի մեր ընկալումից․ Մարուքյան

Լուրեր

30.05.2026 | 14:45
«Զվարթնոցում» ուղեբեռից հայտնաբերվել է 956 հազար եվրո․ 2 անձ ձերբակալվել է․ ՔԿ
30.05.2026 | 14:35
Ծաղկունքում 48-ամյա տղամարդը սպանել է ազգականին
30.05.2026 | 14:32
Իշխանությունը գիտի, եթե մասնակցության տոկոսը բարձր լինի, շատ վատ կլինի իրենց վիճակը. Սեֆիլյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.05.2026 | 14:25
«Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչների մասնակցությամբ ընտրական հանցագործությունների գործերը դատարանում են
30.05.2026 | 14:17
ՀՀ 3 քաղաքներում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
30.05.2026 | 13:56
Նավթի գները նվազել են
30.05.2026 | 13:33
Իոաննիսյանը չզրկվեց դիտորդական հավատարմագրումից, սակայն պարտավորվեց վերացնել Մարուքյանի մասին գրառումները
30.05.2026 | 13:21
Ռահիմ Սթերլինգը ձերբակալվել է թմրանյութերի ազդեցության տակ մեքենա վարելու կասկածանքով
30.05.2026 | 13:03
ԱԺԲ-ի քարոզարշավը Գյումրիում` ՈՒՂԻՂ
30.05.2026 | 12:53
Հունիսի 1-ին որոշ փողոցներ փակ կլինեն
30.05.2026 | 12:34
Սեպտեմբերից Հայաստանի կրթական համայնքին հասանելի կդառնան ChatGPT Edu-ն և Codex-ը
30.05.2026 | 12:05
Արման Ծառուկյանը և Քիլոն Ջիմիսոնը հայացքների մենամարտ են անցկացրել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.05.2026 | 11:55
Արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 30-ի դրությամբ
30.05.2026 | 11:33
Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստը տեղափոխվել է «Բարսելոնա»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.05.2026 | 11:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Բոլորը

ՀՀ ԶՈՒ զինծառայողը մահացու վիրավորվել է Ադրբեջանի զինված ուժերի դիպուկահարի կողմից։ Ադրբեջանի կողմից խաղաղության ընկալումը փոքր-ինչ տարբերվում է խաղաղ գործընթացի մեր ընկալումից։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։

«Խաղաղ գործընթացում ներգրավված բոլոր միջազգային գործընկերները պետք է աներկբա դատապարտեն բանակցություններից խուսափելու և սահմանին նոր սպանություններ նախաձեռնելու Ադրբեջանի վերջին գործողությունները, ինչը խաթարում է ողջ խաղաղ գործընթացը»,- գրել է Մարուքյանը:

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 4-ին՝ ժամը 14։35-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Բարձրունու (Վայոց ձորի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային մահացու վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Գերասիմ Ավետիքի Առաքելյանը։

ՀՀ ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է ադրբեջանական կողմի՝ նոր էսկալացիա հրահրելու, խաղաղության գործընթացը ձգձգելու և այն փակուղի մտցնելու նպատակ ունեցող այս գործողությունները։