Հանրային կապերի և տեղեկատվության ՊՈԱԿ–ում 18 աշխատակից ազատվել է աշխատանքից. «Փաստ»

Լուրեր

14.10.2026 | 15:37
ՀԷՑ-ի 100 % բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին Կառավարությունը առաջիկա օրերին որոշում կընդունի․ Ռոմանոս Պետրոսյան
14.10.2026 | 15:17
ԱԳՄԱ փոխնախարար Ռոբերտ Աբիսողոմոնյանի ճեպազրույցը COP17-ին ընդառաջ. ՈՒՂԻՂ
14.10.2026 | 15:10
Քոչարյանի կալանքի դեմ բողոքը մերժվել է // Փաշինյանը Բելոզյորովի հետ երկաթուղիների հարցն է քննարկել․ ԼՈՒՐԵՐ
14.10.2026 | 15:05
COP17-ին ընդառաջ՝ Երևանում բարձրացվել է ՄԱԿ-ի դրոշը
14.10.2026 | 14:53
Բաքուն Իրանին և Թուրքիային մեղադրում է Ադրբեջանի դեմ տեղեկատվական հարձակումների մեջ
14.10.2026 | 14:42
ԵՄ-ն Ուկրաինային 2,86 մլրդ եվրո է հատկացնում՝ ԱԹՍ-ների, հրթիռների և մարտի դաշտում առկա հրատապ կարիքների համար
14.10.2026 | 14:35
«Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է
14.10.2026 | 14:23
Փաշինյանն ու «Ռուսական երկաթուղիների» ղեկավարը քննարկել են հայկական երկաթուղիների կառավարման խնդիրները․ աշխատանքային խումբ կստեղծվի
14.10.2026 | 14:16
Դատախազությունը պահանջում է պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել գույք և շուրջ 235 մլն դրամ
14.10.2026 | 14:10
Սերգեյ Լավրովն Ադրբեջան կայցելի
14.10.2026 | 14:02
Սա ոչ թե Փաշինյանի անձնական վրեժխնդրությունն է, այլ Ալիևի․ Միկոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 13:53
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում բեզոարյան այծեր են տեսանկարահանվել
14.10.2026 | 13:44
Վարշավայում քննարկվել է ԵՄ Արևելյան գործընկերության վերափոխման անհրաժեշտությունը
14.10.2026 | 13:35
Ռոբերտ Քոչարյանին թույլ չեն տալիս ՔԿՀ-ում համակարգիչ ունենալ, տեքստ չի կարողանում հավաքել․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 13:25
Հայաստանը կլիմայական ապատեղեկատվության դեմ պայքարի միջազգային գործընթացում․ ի՞նչ է արվել, և ի՞նչ բացեր կան 
Բոլորը

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր տեղեկություններով` ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության ՊՈԱԿ–ում կրճատումներ են տեղի ունենում: Նկատենք, որ ՊՈԱԿ–ը երկար տարիներ կենտրոնացած է եղել հատկապես արտաքին տեղեկատվական դաշտի վրա, մեծ դերակատարում ունեցել տեղեկատվական պատերազմներում: Այսօր, կարծես, ուշադրության կենտրոնում ոչ թե արտաքին, այլ ավելի շատ ներքին դաշտն է:

Ավելին` տեսակետ կա, որ ՊՈԱԿ–ը վերածվել է մոնիթորինգի խմբի, որը կառավարության օղակներին ներկայացնում է մամուլի հատկապես «ռիսկային» հրապարակումները: Մեր տեղեկություններով` աշխատանքից հեռացել են մասնագետներ, ովքեր արտաքին ուղղվածության առումով մասնագիտական բարձր որակներ ու տարիների մեծ փորձ են ունեցել:

«Փաստ»–ը գրավոր հարցման միջոցով մեկնաբանություն ստացավ նաև ՊՈԱԿ–ի տնօրենի պաշտոնակատար Հովհաննես Մովսիսյանից: Սա սոսկ կրճատո՞ւմ է, թե այդ մարդիկ փոխարինվում են այլ մասնագետներով: Կա՞ն մասնագետներ, որոնք կարող են փոխարինել նրանց: Հարցադրումներին ի պատասխան, Հ. Մովսիսյանը նշել է. «Սույն թվականի հունիսի 11–ին Հանրային կապերի և տեղեկատվության ՊՈԱԿ–ի տնօրենի պաշտոնակատարի նշանակումից հետո սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է 18 աշխատակից: Թափուր հաստիքները համալրվելու են համապատասխան որակավորում ունեցող այլ մասնագետներով:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: