Երևանի ավագանու ընտրությունները կկայանան սեպտեմբերին՝ 16-ին կամ 23-ին. «Ժողովուրդ»

Լուրեր

14.10.2026 | 21:04
Սահմանադրական դատարանի դատավոր չընտրվեց
14.10.2026 | 21:00
Վարչապետը բացահայտեց՝ անկլավների փոխանակումն ամենահավանականն է, Արծվաշենը՝ Ադրբեջանին, 3 անկլավ՝ ՀՀ-ին․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:44
Իրանամետ հաքերները ստանձնել են Ադրբեջանի դեմ կիբերհարձակման պատասխանատվությունը՝ պատճառ նշելով հիջաբ կրելու արգելքը
14.10.2026 | 20:30
«Ցավոտ սահմանափակումներ»՝ մարզերից եկողների համար․ ինչ է պատրաստվում անել քաղաքապետարանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:23
Էդգար Շաթիրյան, Վլադիմիր Վարդանյան. ՍԴ նախագահի պաշտոնին հավակնում է երկու թեկնածու
14.10.2026 | 20:10
Ինչ են խոսել անկլավների մասին․ Փաշինյանը բացահայտում է Ալիևի հետ Թուրքմենստանում շփման թեման. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:00
Թքած ունեցան բնապահպանության վրա․ կառավարությունը վտանգներ տեսավ, բայց թույլատրեց Ամուլսարը շահագործել․ Լևոն Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 19:48
Քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Պորտուգալիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև
14.10.2026 | 19:37
Ծանրորդ Սամվել Մարտիրոսյանը դարձավ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱ
14.10.2026 | 19:16
Դավիթ Խուդաթյանը ՀՀ քաղավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահին
14.10.2026 | 19:03
Նախկին ՀՀԿ-ականներ, դաշինքներ՝ ՔՊ-ի հետ, թույլ մրցակցություն․ ի՞նչ սպասել Գեղարքունիքի ՏԻՄ ընտրություններից
14.10.2026 | 18:50
Վթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքում
14.10.2026 | 18:32
Ուկրաինայի 3-րդ բանակային կորպուսը հայտնել է Լիմանի մոտ նոր հաջողությունների մասին
14.10.2026 | 18:19
Հայաստանում նախատեսվում է խստացնել քաղաքացիության ստացման պայմանները և վերափոխել միգրացիոն կառավարման համակարգը
14.10.2026 | 18:10
ՀԷՑ-ի հարցով առաջիկայում Կառավարության որոշում է սպասվում // ՀՀ-ն Կանադայում ռազմական կցորդ կունենա․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով՝ Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունները հնա­րավոր է անցկացվեն սեպտեմբեր ամսին: Նույնիսկ մատնանշվում են կոնկրետ օրեր՝ սեպտեմբերի 16-ին կամ 23-ին: Կառավարությունը հենց այդ կիրակիներից որեւէ մեկն է դիտարկում, որպեսզի արդեն սեպ­տեմբերի 29-ին՝ Երեւանի 2800-ամյակի օրը, մայրաքաղաքը ղեկավար ունենա: 

Տեղեկությունը ճշտելու համար «Ժողովուրդ» օրաթերթը կապ է հաստատել ՔՊ անդամ Զառա Բաթոյանի հետ, ում անունը ՔՊ քաղաքապե­տի թեկնածուների մեջ էր: «Ես նման տեղեկություն չունեմ, բայց կարծում եմ՝ Երեւանի տոնին կլինի քաղաքապետ»,- ասել է նա: Ստացվում է՝ կուսակցությունները բավական կարճ ժամանակ ունեն ընտրություններին պատրաստվելու եւ պատշաճ ձեւով ներկայանալու համար:

Հիշեցնենք՝ հուլիսի 9-ին Տարոն Մարգարյանը հայտարարեց Երեւանի քաղաքապետի պաշտոնից իր հրաժարականի մասին, որից հետո ավագանու ՀՀԿ եւ «Ելք» խմբակցությունները նոր քաղաքապետ չընտրեցին, անգամ ավագանու նիստը բոյկոտեցին՝ այդպես իրավական հիմքեր ստեղծելով արտահերթ ընտրությունների անցկացման համար:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: