Արմեն Սարգսյանը մեկնում է արտերկիր՝ արձակուրդի. կվերադառնա Անգելա Մերկելի այցի նախօրյակին. «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է.
Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելայի այցից հետո, առաջիկա օրերին, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կմեկնի արձակուրդ։ Նրան մոտ կանգնած աղբյուրները, ի պատասխան հարցին` որտե՞ղ է անցկացնելու Սարգսյանն արձակուրդը, ասացին` արտերկրում։ Մեծ Բրիտանիայու՞մ. Թեմզային նայող իրենց տա՞նը, արքայական ընտանիքին շատ «մո՞տ»։ Նաեւ` ասացին։
Նույն աղբյուրների փոխանցմամբ՝ Արմեն Սարգսյանը Հայաստան կվերադառնա Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այցի նախօրյակին, որպեսզի հանդիպի նաեւ վերջինիս հետ, որքան էլ դա նոր իշխանությունների սրտով չլինի:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: