Ֆիլիպիններում 7,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել․ ցունամիի վտանգ կա
Քաղաքականություն
02.12.2023 | 19:12Ֆիլիպինների հարավարևելյան ափերի մոտ 7,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):
Ցունամիի նախազգուշացման ԱՄՆ համակարգը նախազգուշացրել է ցունամիի վտանգի մասին։
Աղբյուրի տվյալներով՝ երկրաշարժը գրանցվել է Երևանի ժամանակով 18.37-ին Հինաթուան գյուղից 13 կմ հյուսիս-արևմուտք։ Օջախը գտնվել է 63 կիլոմետր խորության վրա։
Ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել։