Նախարար Մարտիրոսյանը ԵՆԲ ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցության ծրագրերի ընթացքը

Լուրեր

09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

ՀՀ  տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ընդունեց Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) ներկայացուցիչներին՝ ոչ ԵՄ տարածաշրջանի հանրային բաժնի ղեկավար Սիժուխ Ժատինի գլխավորությամբ։ Այս մասին  տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:

Ողջունելով ներկաներին՝ Վահան Մարտիրոսյանը  նշեց, որ ԵՆԲ-ի հետ  համագործակցության ամուր հիմքեր կան և հույս հայտնեց,   որ ճանապարհաշինական ծրագրերի շրջանակներում ձևավորված երկկողմ գործակցությունը հետագայում ևս կշարունակվի։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նախարարության և ԵՆԲ-ի համագործակցության շրջանակներում իրականացվող ծրագրերի ընթացքը, մասնավորապես՝ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ-6) միջպետական մայրուղու հիմնանորոգմանն առնչվող հարցեր։

Նախարարն ընդգծեց, որ Հայաստանը Վրաստանին կապող այս ճանապարհն կարևոր ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար։ Արդեն իսկ մեծածավալ  աշխատանք է կատարվել, ճանապարհը  կառուցվում է սահմանված չափորոշիչներին համապատասխան և բարձր որակով։ Կարևոր է, որպեսզի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներն ավարտվեն  նախանշված ժամկետների շրջանակներում, հնարավորին սեղմ ժամանակում։

Քննարկվեցին նաև «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի» ներդրումային ծրագրի Թալին-Գյումրի հատվածում աշխատանքների ընթացքին, առկա խնդիրներին վերաբերող հարցեր։

Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաև ընթացիկ մի շարք ծրագրերի, ինչպես նաև առաջիկա համագործակցության հնարավորություններին։