«Պատժամիջոցները կտևեն տարիներ». ԱՄՆ-ը մտադիր է մինչև 2030թ․ կրկնակի կրճատել նավթից և գազից ՌԴ-ի եկամուտները

Լուրեր

07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
Բոլորը

Միացյալ Նահանգները դեռ երկար տարիներ կպահպանի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, և մինչ նախագահ Վլադիմիր Պուտինը շարունակում է պատերազմել Ուկրաինայի դեմ, և նույնիսկ երբ այն ավարտվի, որպեսզի թույլ չտա նրան վերազինվել և շարունակել իր ագրեսիվ քաղաքականությունը: Այս մասին Financial Times-ին ասել է ԱՄՆ պետքարտուղարի էներգետիկ հարցերով օգնական Ջեֆրի Պայատը։

Վաշինգտոնը կփորձի մինչև տասնամյակի վերջ կիսով չափ կրճատել նավթադոլարների հոսքը դեպի Ռուսաստան, բացատրել է նա։

«Այս պատժամիջոցների նպատակն է փոխել ռուսական վարքագիծը և այնպես անել, որ երբ ինչ-որ խաղաղություն հաստատվի, Պուտինը չկարողանա վերազինվել երեք-չորս տարվա ընթացքում՝ նախապատրաստելով իրեն և իր զինված ուժերին Ուկրաինա ներխուժման երրորդ փուլին»,- նշել է ամերիկացի պաշտոնյան։

Միջազգային էներգետիկ գործակալության (IEA) կանխատեսումների համաձայն՝ մինչև 2030 թվականը Ռուսաստանից նավթի և գազի արտահանումը կարող է նվազել 40-50%-ով, եթե պատժամիջոցները շարունակվեն։

«Մենք կանենք մեր ուժերի սահմաններում ամեն ինչ, որպեսզի համոզվենք, որ դա տեղի կունենա»,- ասել է Պիատը:

Նրա խոսքով՝ դրա համար ԱՄՆ-ը մտադիր է, մասնավորապես, նվազեցնել ստվերային նավատորմի արդյունավետությունը, որն օգնում է Ռուսաստանին նավթ արտահանել՝ շրջանցելով արևմտյան երկրների կողմից սահմանված գնային վերին շեմը։