Զելենսկին հայտարարել է Դոնբասից մինչև Արևմտյան Ուկրաինա պաշտպանական ամրություններ կառուցելու մասին

Լուրեր

07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
Բոլորը

Ուկրաինան պաշտպանական ամրություններ կկառուցի Դոնբասից մինչև Արևմտյան Ուկրաինա։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զինվորականների հետ հանդիպումից հետո։

Ըստ նրա՝ խոսքն առաջին հերթին Ավդեևկայի, Մարինկայի եւ Կուպյանսկ-Լիմանի ուղղություններում հիմնական պաշտպանական գծերի մասին է։ Բացի այդ, ամրություններ կտեղադրվեն Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանների երկայնքով՝ Սումիի, Չեռնիգովի, Կիևի, Ժիտոմիրի և Ռիվնեի շրջաններում, ինչպես նաև Խերսոնի մարզում։

Մինչ այս Զելենսկին նշել էր նոյեմբերի 28-ին գերագույն գլխավոր հրամանատարի շտաբում ամրություններ վերցնելու անհրաժեշտության մասին։

«Բոլոր ֆինանսները կան։ Բոլոր լուծումները կան։ Մեր պետությունը հաստատ կունենա բավականաչափ ական և բետոն։ Մեզ ավելի շատ արագություն և արդյունավետություն է պետք, և յուրաքանչյուր ոք, ով պատասխանատու է դրա համար, ունի հստակ առաջադրանք»,- ասել է Ուկրաինայի ղեկավարը։

Զելենսկու հայտարարությունը նշանակում է, որ Ուկրաինան անցնում է պաշտպանական դիրքի, նշել է Գերագույն Ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն։ Նրա կարծիքով՝ հաջորդ քայլը կլինի Ռուսաստանինը. ռուս զինվորականները կհարձակվեն, իսկ ուկրաինացի զինվորականները հարձակումը հետ կմղեն։

Նոյեմբերի սկզբին Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին հայտարարեց հակահարձակման ձախողման և Ռուսաստանի հետ պատերազմում «փակուղու» մասին։ Սակայն Զելենսկին հրաժարվում է իրավիճակը փակուղային համարել և խոստացել է ձմռանը շարունակել հարձակումը։ Նա խոսել է նաև ռուսական օկուպացիայից կոնկրետ քաղաքներ ազատագրելու ծրագրերի մասին։