ՊՆ գնումներում հաղթող որոշ ընկերություններ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին գումար չեն փոխանցել. տնտեսագետն ուշագրավ բացահայտումներ է ներկայացնում

Լուրեր

12.10.2026 | 23:18
Գազամատակարարման դադարեցումներ՝ Հայաստանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 22:59
Հայտնաբերվել է 505 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
12.10.2026 | 22:45
ԵՄ-ն Հայաստանին օգնել է հակազդել օտարերկրյա միջամտությանը․ Կալլաս
12.10.2026 | 22:36
Քննարկվել են Հայաստանի Կարմիր խաչի և Իրանի Կարմիր մահիկի ընկերությունների միջև համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 22:23
ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը ներկայացրել է ՌԴ-ի հնարավոր հարձակման դեպքում ծրագիրը՝ Կալինինգրադին ու Պետերբուրգին հարվածներով
12.10.2026 | 22:10
ԵՄ-ն հստակեցրել է իր դիրքորոշումը երևանյան COP17-ի համար
12.10.2026 | 21:58
Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստանի և Լեհաստանի համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 21:44
Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել
12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
Բոլորը

2017-2018 թվականների պաշտպանական ոլորտի գնումների մոնիթորինգի արդյունքների ուսումնասիրության արդյունքում կոռուպցիոն ռիսկեր են հայտնաբերվել մրցույթը շահած մի շարք կազմակերպությունների գործելաոճում: Factor.am-ի հետ զրույցում Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի նախագահ, տնտեսագետ Արտակ Մանուկյանը հայտնեց, որ ուսումնասիրությունն իրականացնելիս օգտվել են բացառապես բաց տվյալներից: Տնտեսագետի ներկայացրած տվյալներով՝ 2017 թվականին կնքվել է շուրջ 766 պայմանագիր, որոնց արժեքը կազմում է մոտավորապես 32 միլիարդ դրամ: 2018 թվականի առաջին կիսամյակում ավելի քան 25 միլիարդ դրամի գեներացված պարտավորություն կա, որը ձևավորվել է 539 պայմանագրի արդյունքում: Դրանց ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ հաղթող 270 ընկերություններից տասին բաժին է ընկնում Պաշտպանության նախարարության ողջ ձեռքբերումների 60 տոկոսը:

Արտակ Մանուկյանը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ ընկերությունների գրեթե 80 տոկոսը Պաշտպանության նախարարությանն է ապրանք մատակարարում:

Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնը ևս մեկ ուշագրավ ուսումնասիրություն է իրականացրել՝ պարզելու համար, թե ինչ քանակի աշխատողներ են հայտարարագրել պետական գնումներում հաղթող ընկերությունները, օգտվել են Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տվյալներից՝ տեղադրելով այդ կայքում հարկ վճարողի հաշվառման համարները (ՀՎՀՀ): Ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ թե՛ խոշոր, թե ՛մանր մի շարք ընկերությունների դեպքում չկան գրանցված աշխատողներ:

Տնտեսագետ Արտակ Մանուկյանը տեղեկացնում է նաև, որ կան ընկերություններ, որոնց գործունեությունը թեև դադարեցված է, սակայն ՊՆ-ն շարունակում է այդ ընկերությունների հետ պայմանագիր կնքել: Մանուկյանն ասաց, որ պատրաստվում են ուսումասիրությամբ ձեռք բերված տվյալները փոխանցել համապատասխան մարմիններին՝ ակնկալելով այդ ուղղությամբ գործուն քայլեր։

 

Մանրամասները՝ տեսանյութում: