«Թույն ենք շնչում»․ Երևանում ձուլարան է շահագործվում բնակելի շենքի առաջին հարկում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.12.2025 | 15:20
Զելենսկին հայտնել է ԱՄՆ-ում Կիևի ու Վաշինգտոնի ներկայացուցիչների առաջիկա հանդիպման մասին
18.12.2025 | 15:14
Փաշինյանը՝ Ադրբեջանից ներկրվող բենզինի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 15:06
Արման Ծառուկյանը՝ Բայդուլաևի դեմ մենամարտում տհաճ միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 15:00
Բաքուն սկսում է նավթամթերքի արտահանումը ՀՀ // Ռուբեն Վարդանյանի համար ցմահ ազատազրկում են պահանջել․ ԼՈՒՐԵՐ
18.12.2025 | 14:58
Այդ հատվածը ՌԴ կառավարման ներքո չէ, որ հանձնեն ՀՀ-ին․ Փաշինյանը՝ Մեղրիով անցնելիք երթուղու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 14:50
Զելենսկին ժամանել է Բրյուսել՝ մասնակցելու ԵՄ գագաթնաժողովին. որոշվելու է ռուսական սառեցված ակտիվների ճակատագիրը
18.12.2025 | 14:41
ՊՍԺ-ի ու ռուս դարպասապահի տպավորիչ ռեկորդները
18.12.2025 | 14:34
Իմ խնդիրն է՝ հայ ժողովրդին դուրս բերել նահատակացման տրամաբանությունից․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 14:30
Եթե վարչապետը մեղադրում է՝ ԿԳԲ գործակալ են, պահանջում եմ փաստ ներկայացնել, թե չէ սուտ մատնություն է․ Դավիթ Անանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 14:26
Ձեր համար նորությո՞ւն ա, որ կաթողիկոսը ղեկավարվում ա դրսից, չե՞ք տեսել փաստեր․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 14:21
Հանուն և ընդդեմ Գարեգին Բ-ի․ ինչ է սպասվում այսօր Մայր Աթոռում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 14:20
Էկվադորի հավաքականի ֆուտբոլիստին ու կնոջը սպանել են
18.12.2025 | 14:18
Ադրբեջանից Հայաստան բենզինի առաջին խմբաքանակի առաքման կադրեր են հրապարակվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ 
18.12.2025 | 14:12
Կճոյանը կդառնա՞ կաթողիկոսական տեղապահ․ Փաշինյանի արձագանքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 14:05
Ռուբեն Վարդանյանը մանրամասներ է հայտնել Բաքվում սպասվող իր եզրափակիչ ելույթից
Բոլորը

Արամայիս Հարությունյանն ապրում է Արցախի պողոտայի 23/10 շենքում։ Ասում է՝ մաքուր օդի փոխարեն թույն են շնչում, քանի որ շենքի նկուղային հարկում ձուլարան է շահագործվում․ ո՛չ կարողանում են պատուհան բացել, ո՛չ հանգիստ ապրել։ Պատուհանն անմիջապես նայում է ձուլման արտադրամասի տարածքին։ Բնակիչը պնդում է՝ աղտոտված օդի պատճառով երեխաները հաճախակի հիվանդանում են։

Բնակելի շենքում շահագործվող «Նիկոլ Դուման» ձուլարանը գրանցված է արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում։ Վկայականում որպես ձուլարանի գրանցման ամսաթիվ նշված է այս տարվա մարտի 10-ը, բայց նախագահ Կառլեն Գևորգյանը պնդում է՝ ինքը տարածքը ձեռք է բերել դեռևս 2000 թվականին, սա երրորդ՝ փոփոխված վկայականն է, որում մեկտեղված են իրեն պատկանող երեք տարածքները։ Արտադրական ձուլարանն էլ, ասում է, նախկինում եղել է ավտոբուսային պարկ։

Բնակիչ Արամայիս Հարությունյանի խոսքով՝ իրենք էլ ունեն սեփականության վկայականներ, և կարևոր չէ, թե ով է ավելի վաղ ստացել, կարևորն իրենց առողջությունն է։ Այդուհանդերձ, ասում է, որ իրենք սեփականության վկայականները ստացել են 2011 թվականին, իսկ ոմանք փաստաթղթեր ունեցել են դեռևս 2003-ից։

Շենքում խնդրի մասին բարձրաձայնողները քիչ են, քանի որ բնակիչ Արամայիս Հարությունյանի խոսքով՝ վախենում են ձուլարանի ղեկավարից։ Ասում է՝ երբ բողոքում են, վերջինս փակում է բնակիչների ջուրը։

«Նիկոլ Դուման» ձուլարանի նախագահը հերքում է, թե ինքը կամ իր աշխատակիցները կամայականորեն դադարեցնում են շենքի ջրամատակարարումը։ Նաև պնդում է՝ ինքը չի կարող խանգարել բնակիչներին, քանի որ տարածքը նախատեսված է հենց արտադրության համար։

Կառլեն Գևորգյանը նշում է՝ իրեն պատկանող տարածքը 7000 քառակուսի մետր է, որից մոտ 2700-ը՝ շինություն, այսինքն՝ այս բնակելի շենքի մի հատվածը։ Նախկինում էլ, ասում է, տարածքը բաղկացած է եղել երկու մասից՝ արտադրական ու տեխնիկական, ինքը ո՛չ ավելացրել է ծավալները, ո՛չ նոր բան կառուցել, պարզապես սկսել է գործունեություն ծավալել։

Մեր նկարահանման պահին արտադրամասում աշխատանքը եռում էր, մետաղ էին ձուլում, իսկ դեպի ձուլարան տանող ճանապարհին ցուցադրված էին բնակիչների քթի տակ պատրաստվող արտադրատեսակները․ ձուլարանը  ծառայություններ մատուցել է նաև Երևանի քաղաքապետարանին, կառավարությանը։

Այս հարցը քննարկվեց նաև ավագանու վերջին նիստում։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանն առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանին հանձնարարեց զբաղվել խնդրով և լուծումներ գտնել։ Գուցե ընկերության գործունեության հասցեն փոխեն՝ ասաց Ավինյանը։ Մինչ քաղաքային իշխանությունները լուծումներ են փնտրում, տարածքի բնակիչները շնչում են աղտոտված օդն ու հարկադրված դիմանում արտադրական աղմուկին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան