Էդուարդ Շարմազանովը՝  «Ծառուկյան» դաշինքի հետ կոալիցիայի մասին

Լուրեր

09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
Բոլորը

Ապագայի վերաբերյալ կանխատեսումներ անելն անշնորհակալ գործ է: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող լուրերին, թե 2018 թվականին հնարավոր է Հանրապետական կուսակցությունը կոալիցիոն հուշագիր ստորագրի «Ծառուկյան» դաշինքի հետ: 

«2018 թվականի ապագա կոալիցիայի, Կառավարության վերաբերյալ որևէ քննարկում ՀՀԿ-ում չի ծավալվել: Մեկ անգամ չէ, որ դրա մասին ասվել է: Հանրապետականն այս պահին իրականացնում է նախագահ Սարգսյանի՝ մայիսի 18-ի ծրագրային ելույթի դրույթները, որի հիմքի վրա է Կառավարությունը»,- ընդգծեց  Շարմազաովը:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ցանկություն կա՞ ՀՅԴ-ն փոխարինել «Ծառուկյան» դաշինքով, Շարմազանովն այսպես պատասխանեց. «ՀՅԴ-ն իր կայուն տեղն ունի կոալիցիայում, իսկ 2018 թվականին կոալիցիան ինչպիսի տեսք կունենա, կքննարկենք 2018 թվականին»:

Ինչ վերաբերում է անարդարության դեմ պատերազմ սկսելու Սերժ Սարգսյանի հայտարարությանը, Շարմազանովն ասաց, որ պայքարի մեկնարկը տրված է:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Շողիկ Գալստյան