Թաթարստանում դպրոցականներին ստիպել են ականների համար մասեր պատրաստել

Լուրեր

07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
Բոլորը

Թաթարստանի Հանրապետության Մամադիշ քաղաքի թիվ 2 լիցեյի աշակերտները մանկական ստեղծագործական խմբակի շրջանակում ստիպված են եղել մշակել ականների համար նախատեսված պոչեր, հավաքել տուրնիկետներ և տարաներ սրվակների համար՝ Ուկրաինայում պատերազմի կարիքների համար, փոխանցում է The Moscow Times-ը։

Տեղական հեռուստաալիքներից մեկի եթերով հեռարձակվել է ռեպորտաժ այն մասին, թե ինչպես են դպրոցականներն «աջակցում հայրենակիցներին» պատերազմի ժամանակ։

«Ականների պոչերը կվադրոկոպտերից են կախվում։ Ընկնելիս այն (պոչը) օգնում է ուղիղ թռչել դեպի թիրախը՝ առանց օդում շրջվելու»,- պարզաբանել է լրագրողը արտադրանքի նպատակը։

Ըստ հեղինակի՝ ականների մասերը, տուրնիկետներն ու տարաները պատրաստվում են ամուր ու թեթև պլաստիկից՝ «բարձր տեխնոլոգիական» 3D-տպիչներով։

«Ութ պատրաստի արտադրանքի մեկ խմբաքանակ տպելու համար 9-10 ժամ է պահանջվում»,- նշում է ռեպորտաժի հեղինակը։

Ավելի վաղ Տամբովում տեղի մանկապարտեզի աշխատակիցներից պահանջել էին զինվորականների համար քողարկման ցանցեր հյուսել։ Միևնույն ժամանակ, նրանք խոստացել են հետագայում այս գործընթացում ներգրավել հաստատության սաներին։

Ռուսաստանի այլ քաղաքներից, այդ թվում՝ Սամարայից և Բերդյանսկից նույնպես երեխաներին ներգրավում էին քողարկող ցանցեր հյուսելուն։ Բացի այդ, դպրոցականներին հաճախ ստիպում են մարդասիրական օգնություն հավաքել, խրամատային մոմեր պատրաստել, «լավ թալիսմաններ» պատրաստել, նամակներ գրել ու նվերներ ուղարկել ուկրաինական պատերազմի մասնակիցներին։