Ադրբեջանում կարմրուկի բռնկում է․ մահվան դեպքեր են գրանցվել

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Ադրբեջանում կարմրուկի բռնկում է։ Այս տարվա ապրիլից երկրում գրանցվել են հիվանդության եզակի դեպքեր, սակայն սեպտեմբերից վարակը լայնորեն տարածվում է։

Մասնավորապես, կարմրուկի բռնկումներ են արձանագրվել Ադրբեջանի շրջանների մեծ մասում, այդ թվում՝ Բաքվում, Շեքիում, Քյուրդամիրում, Մինգեչաուրում, Ջալիլաբադում, Զագաթալայում։

Կարմրուկ է հայտնաբերվել Ադրբեջանի պետական ​​մանկավարժական համալսարանի Ջալիլաբադի մասնաճյուղի երեք և Ադրբեջանի ճարտարապետության և շինարարության համալսարանի մեկ ուսանողի մոտ։ Սոցցանցերում տեղեկություն է տարածվել, որ կարմրուկի բռնկում է գրանցվել նաև Քյուրդամիրի շրջանի դպրոցականների շրջանում։ Հիվանդության բռնկում է հայտնաբերվել Ատաքիշիլի, Սոր-Սոր, Փիրիլի, Արաբղուբալի, Շիլյան, Գարասագգալ գյուղերի միջնակարգ դպրոցներում, ինչպես նաև Քյուրդամիրի շրջանի թիվ 1 դպրոցում:

Ադրբեջանի Առողջապահության նախարարության տվյալներով՝ տարեսկզբից երկրում կարմրուկի 284 դեպք է հայտնաբերվել ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակաների շրջանում։

Գրանցվել են նաև հիվանդության հետևանքով մահվան դեպքեր։ Մասնավորապես, ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են Բաքվում կարմրուկից Ռինատ անունով աշակերտի մահվան դեպքի մասին։ Նշվում է, որ նա եղել է Բաքվի Գարադաղի շրջանի 195-րդ դպրոցի 4-րդ դասարանի աշակերտ։ Շտապօգնության բրիգադներն արձանագրել են, որ 2014 թվականին ծնված տղայի մահը վրա է հասել մինչև բժիշկների ժամանելը։ Դպրոցի ուսուցչուհիներից մեկը լրատվամիջոցներին պատմել է, որ ներկայում դասարանում ընդամենը մի քանի աշակերտ կա․ մյուսները վարակված են կարմրուկով և չեն հաճախում դպրոց։

Ավելի վաղ էլ տեղեկություններ էին տարածվել Քյուրդամիրում կարմրուկից երեխայի մահվան մասին։ 4-ամյա Ռուֆատ Գարիբովը մահացել է կարմրուկով հիվանդանալուց մեկ շաբաթ անց։

Էմմա Չոբանյան