Նախագահ Խաչատուրյանը դասախոսություն է կարդացել Լիբերալ քաղաքականության դպրոցի մասնակիցների համար
Քաղաքականություն
28.11.2023 | 22:20Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում դասախոսություն է կարդացել Լիբերալ քաղաքականության դպրոցի մասնակիցների համար: Այս մասին տեղեկացրին նախագահի աշխատակազմից։
Դասախոսության ընթացքում նախագահն անդրադարձել է ազատականության տեսական հիմնադրույթներին և ազատական գաղափարների կիրառականության տարբեր ասպեկտների:
Հանդիպման ավարտին անմիջական մթնոլորտում նախագահը շփվել է երիտասարդների հետ, պատասխանել նրանց հարցերին: