Պարթենոնի քանդակները՝ սկանդալի առիթ․ Մեծ Բրիտանիայի վարչապետը չեղարկել է Հունաստանի գործընկերոջ հետ հանդիպումը նախատեսվածից մի քանի ժամ առաջ

Լուրեր

07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
Բոլորը

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն անհանգստություն է հայտնել, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը չեղարկել է իրենց հանդիպումը Լոնդոնում՝ «նախատեսվածից մի քանի ժամ առաջ»։ Երկու առաջնորդների հանդիպումը նախատեսվում էր երեքշաբթի՝ Միցոտակիսի՝ Մեծ Բրիտանիա աշխատանքային այցի շրջանակում։ Հանդիպումը չեղարկվել է Սունակի նախաձեռնությամբ, գրում է Greek City Times-ը։

Մեկնաբանելով այս քայլը՝ Միցոտակիսն ասել է, որ «Հունաստանին և Բրիտանիային միավորում են ավանդական բարեկամության կապերը, և երկկողմ հարաբերությունների շրջանակը հատկապես լայն է»։ Նա նշել է, որ Հունաստանի դիրքորոշումը Պարթենոնի քանդակների վերաբերյալ քաջ հայտնի է՝ հավելելով, որ հուսով է՝ «հնարավորություն կունենա քննարկել այն իր բրիտանացի գործընկերոջ հետ ընթացիկ մարտահրավերների հետ միասին, ինչպիսիք են Գազան, Ուկրաինան, կլիմայական ճգնաժամը և միգրացիան»:

Նշենք, որ Բրիտանական թանգարանի նախագահ Ջորջ Օսբորնն ավելի վաղ ասել էր, որ ուղիներ է փնտրում՝ Պարթենոնի արձանները Հունաստանում ցուցադրելու համար, ենթադրությամբ, որ դա կարող է ներառել վարկային գործարք, որի շրջանակում հավաքածուի մի մասը կուղարկվի Աթենք:

Պատասխանելով նման համաձայնության մասին հարցին՝ Սունակի խոսնակը լրագրողներին ասել էր․ «Մենք մեր մոտեցումը փոխելու պլաններ չունենք և, իհարկե, կարծում ենք, որ թանգարանը ճիշտ վայրն է նրանց համար»։

Պաշտոնյան նաև նշել է, որ կառավարությունը «ծրագրեր չունի» փոխել 1963 թվականի Բրիտանական թանգարանների օրենքը, որն արգելում է ցուցանմուշների հեռացումը հաստատության հավաքածուից:

Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնական ներկայացուցիչը շեշտել է նաև Սունակի աջակցությունն այն օրենքին, որը խոչընդոտում է մարմարե քանդակների մշտական վերադարձը, և հավելել, որ նա կողմ չի լինի որևէ վարկային պայմանավորվածության:

Էմմա Չոբանյան