Ադրբեջանում ևս մեկ անկախ լրատվամիջոցի ղեկավար է ձերբակալվել

Լուրեր

07.11.2026 | 15:25
Ինչի՞ պետք է կարողանանք ինչ որ տեղ տեղաշարժվենք, իսկ ադրբեջանցին մի տեղից մյուսը չկարողանա. Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:06
ԱՄՆ-ն մինչև 20 մլն դոլար պարգևատրում է առաջարկում Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկությունների համար
07.11.2026 | 14:41
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 11 աստիճանով․ սպասվում են ձյուն և անձրև
07.11.2026 | 14:19
Կաթնամթերքում հայտնաբերված մանրէների ոչ բոլոր տեսակներն են վտանգավոր․ ՍԱՏՄ-ն՝ Փաշինյանի հանձնարարությունից հետո
07.11.2026 | 14:06
5000 դոլարի դիմաց սպանություն էին նախապատրաստում․ Արմավիրում երեք տղամարդ է ձերբակալվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.11.2026 | 13:59
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Ադրբեջանում ձերբակալել են ևս մեկ անկախ լրատվամիջոցի՝ Kanal 13-ի ղեկավար Ազիզ Օրուջևին։ Նոյեմբերի 27-ի երեկոյան ոստիկանությունը խուզարկել է Օրուջևի բնակարանը։ Տեղական լրատվամիջոցներին նրա կինը՝ Լամիա Օրուջևան պատմել է, որ խուզարկությունն իրականացվել է դատարանի որոշմամբ և փաստաբան Բահրուզ Բայրամովի ներկայությամբ։

«Այս պահին մեր տանը ութ ոստիկան կա: Միայն մեկը՝ բաց դեմքով, մնացածը դիմակներով են։ Չեն խոսում խուզարկության պատճառների մասին, կամ թե ինչ են փնտրում։ Հետո նրանք տարան Ազիզին: Նույնիսկ չասացին, թե կոնկրետ ուր են տանում նրան»,- ասել է նա։

Խուզարկությունից հետո Օրուջևին որպես կասկածյալ բերման են ենթարկել։ Նրա փաստաբան Բահրուզ Բայրամովի խոսքով՝ լրագրողին մեղադրանք է առաջադրվել 188.2 հոդվածով (առանց օրենքով սահմանված սեփականության, օգտագործման կամ վարձակալության իրավունքի հողամասում ինքնակամ շինարարական աշխատանքների կատարում)։ Այս հոդվածով Օրուջևին սպառնում է 1-ից 3 տարի ժամկետով ազատազրկում։ Նա, մասնավորապես, մեղադրվում է Բաքվի Սաբայիլի շրջանի «20-րդ հատվածում» տան ապօրինի շինարարության համար։ Լրագրողը հերքում է այս մեղադրանքը՝ այն կապելով մասնագիտական գործունեության հետ։

Լամիա Օրուջևան հայտնել է, որ խուզարկությունների ընթացքում անվտանգության ուժերն առգրավել են ամուսնու երկու համակարգիչները, հեռախոսը, որը նա չի օգտագործել, և լրագրողի նախկին ձերբակալության հետ կապված փաստաթղթեր։

Ազիզ Օրուջևը նախկինում քրեական հետապնդման է ենթարկվել տնտեսական հանցագործությունների մեղադրանքով։ 2017 թվականին նա դատապարտվել է 6 տարվա ազատազրկման։ Իրավապաշտպանները նրան ճանաչել են որպես քաղբանտարկյալ։

Հետագայում պատիժը մեղմացվել էր, և 2018 թվականին նա պայմանական վաղաժամկետ ազատ էր արձակվել։ Նշենք, որ Kanal-13-ը գործում է 2008 թվականի հոկտեմբերի 10-ից։

Էմմա Չոբանյան