Փոփոխություններ ԼՀԿ ղեկավար կազմում
Քաղաքականություն
27.11.2023 | 22:20«Լուսավոր Հայաստան» կուսակցությունից տեղեկացնում են, որ կառավարման խորհրդի նիստում Գևորգ Գորգիսյանը վայր է դրել կուսակցության փոխնախագահի լիազորությունները, փոխնախագահ է ընտրվել Դավիթ Խաժակյանը։
«Նիստի ընթացքում առաջադրվեց Դավիթ Խաժակյանի թեկնածությունը փոխնախագահի կարգավիճակում, ով ընտրվեց միաձայն:
Լուսավոր Հայաստան կուսակցությունը շնորհակալություն է հայտնում Գևորգ Գորգիսյանին տարիների նվիրական աշխատանքի համար և մաղթում ամենայն բարիք: Նորընտիր փոխնախագահ Դավիթ Խաժակյանին կուսակցությունը մաղթում է հաջողություն նոր և պատասխանատու կարգավիճակում»,- ասված է ֆեյսբուքյան գրառման մեջ: