Հայտնի են 2018 թվականի լավագույն մարզական ընտանիքները

Լուրեր

14.10.2026 | 14:35
«Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է
14.10.2026 | 14:23
Փաշինյանն ու «Ռուսական երկաթուղիների» ղեկավարը քննարկել են հայկական երկաթուղիների կառավարման խնդիրները․ աշխատանքային խումբ կստեղծվի
14.10.2026 | 14:16
Դատախազությունը պահանջում է պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել գույք և շուրջ 235 մլն դրամ
14.10.2026 | 14:10
Սերգեյ Լավրովն Ադրբեջան կայցելի
14.10.2026 | 14:02
Սա ոչ թե Փաշինյանի անձնական վրեժխնդրությունն է, այլ Ալիևի․ Միկոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 13:53
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում բեզոարյան այծեր են տեսանկարահանվել
14.10.2026 | 13:44
Վարշավայում քննարկվել է ԵՄ Արևելյան գործընկերության վերափոխման անհրաժեշտությունը
14.10.2026 | 13:35
Ռոբերտ Քոչարյանին թույլ չեն տալիս ՔԿՀ-ում համակարգիչ ունենալ, տեքստ չի կարողանում հավաքել․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 13:25
Հայաստանը կլիմայական ապատեղեկատվության դեմ պայքարի միջազգային գործընթացում․ ի՞նչ է արվել, և ի՞նչ բացեր կան 
14.10.2026 | 13:14
Սաուդյան Արաբիան հայտնել է նավթային հսկա Aramco-ի շենքին հութիների հրթիռային հարվածների մասին․ չորս մարդ է վիրավորվել
14.10.2026 | 13:05
Կադրային փոփոխություններ՝ Քննչական կոմիտեում
14.10.2026 | 12:56
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Կիևին․ 3 մարդ զոհվել է, քաղաքի մի մասը մնացել է առանց էլեկտրականության
14.10.2026 | 12:47
Փաշինյանն ազատել է Տաթև Անտոնյանին ԱԽ գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնից
14.10.2026 | 12:39
SpaceX-ն առանց նախազգուշացման սահմանափակել է Starlink տերմինալների աշխատանքն Ուկրաինայի ԶՈւ-ի համար
14.10.2026 | 12:30
ԵԱՀԿ գործող նախագահ Իգնասիո Կասիսը հոկտեմբերի 15-ին կժամանի Հայաստան
Բոլորը

Հուլիսի 23-28-ը Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում հոբելյանական՝ 15-րդ անգամ անցկացվող «Լավագույն մարզական ընտանիք»մրցույթի եզրափակիչ փուլում 167 ընտանիքներ (որոնցից 23-ը՝ հաշմանդամություն ունեցողներ) մրցել են տարվա լավագույն ընտանիքի տիտղոսին արժանանալու համար:

Ընտանիքները, որոնք  ներկայացնում են Հայաստանի Հանրապետության 10 մարզերը, Երևան քաղաքը և Արցախի Հանրապետությունը, պայքարել են 6 մրցաձևերում՝ խաղային փոխանցավազք 30 մ, վարժություն բասկետբոլի գնդակով, ուժային վարժություն (գնդի հրում), խաղային փոխանցավազք` թենիսի գնդակով, հեռացատկ (տեղից), խաղային փոխանցավազք 80 մ (30 մ + 30 մ + 20 մ):

Ըստ տարիքային խմբերի տարվա լավագույն մարզական ընտանիքներ են հռչակվել`

1-ին տարիքային խմբում` Անդրեասյանների ընտանիքը (ՀՀ Սյունիքի մարզ),

2-րդ տարիքային խմբում՝ Ավագյանների ընտանիքը (ՀՀ Կոտայքի մարզ),

3-րդ տարիքային խմբում՝ Գեղամյանների ընտանիքը (ՀՀ Շիրակի մարզ),

4-րդ տարիքային խմբում` Ալեքսանյանների ընտանիքը (ՀՀ Շիրակի մարզ) և

հաշմանդամություն ունեցող անձ ունեցող ընտանիքներից՝ Նազարյանների ընտանիքը (ՀՀ Լոռու մարզ):

Առաջին տեղը զբաղեցրած ընտանիքները պարգևատրվել են 500.000-ական դրամով, 2-րդ տեղը զբաղեցրածները՝ 400.000-ական դրամով, իսկ 3-րդտեղը զբաղեցրածները՝ 300.000-ական դրամով:

Թիմային հաշվարկով մրցանակային տեղեր զբաղեցրած համայնքներն արժանացել են գավաթների: Այս տարի այդ գավաթներին արժանացել ենԵրևանի (1-ին տեղ), Կոտայքի (2-րդ տեղ) և Շիրակի (3-րդ տեղ) թիմերը:

Չորս խմբերի և հաշմանդամություն ունեցող անձանց (մայր կամ հայր) ընտանիքների ամենակրտսեր մասնակիցներն արժանացան ՀԱՕԿ-ինախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից սահմանված 100.000 ՀՀ դրամ դրամական պարգևներին: