ՌԴ-ում գնաճը շարունակում է դատարկել ռուսների դրամապանակները․ անդրադարձ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Մոսկվայի սուպերմարկետների դարակաշարերը լի են բանջարեղենով ու մրգերով, պանիրով ու մսամթերքով։ Բայց շատ գնորդներ անցնում են լայն տեսականու կողքով՝ հազիվ նայելով գնապիտակներին։ Գնաճը շարունակում է դատարկել ռուսների դրամապանակները։ Այս մասին ասվում է Euronews-ի անդրադարձում։

Փորձելով վերահսկել գնաճը և կայունացնել ռուբլու փոխարժեքը՝ Ռուսաստանի Կենտրոնական բանկն այս տարի չորս անգամ բարձրացրել է վարկավորման հիմնական տոկոսադրույքը։ Երկրի տնտեսությունը բախվում է Ուկրաինայի պատերազմի և Արևմուտքի հակառուսական պատժամիջոցների հետևանքներին։

Վերջին անգամ ԿԲ-ն տոկոսադրույքը բարձրացրել է հոկտեմբերին 200 բազիսային կետով՝ մինչև 15%։ Ընդ որում, այս տարվա սկզբին այն կիսով չափ էր։ Ռուսաստանի դրամավարկային քաղաքականության համար պատասխանատու գլխավոր կազմակերպության ներկայացուցիչները հայտնել են, որ անհանգստացած են գների աճով, որոնք տարեկան կտրվածքով կազմում են մոտ 12%: Բանկը նաև նվազեցրել է գնաճի իր կանխատեսումը մինչև 7,5% 2023 և հաջորդ տարվա համար:

Նոյեմբերի 1-ին հրապարակված Ռոսստատի տվյալները ցույց են տալիս որոշ պարենային ապրանքների գների կտրուկ թռիչք՝ համեմատած 2022 թվականի հետ․ կաղամբի համար՝ 74%-ով, նարնջինը՝ 72%-ով, վարունգինը՝ 47%-ով։

Վերջերս Պետդուման հաստատել է 2024-2026 թվականների բյուջեն, որը ներառում է պաշտպանական ծախսերի համար նախատեսված ռեկորդային գումար։ Լատվիայում բնակվող ռուսաստանցի ֆինանսական վերլուծաբան Մաքսիմ Բլանտի կարծիքով՝ դա գների հետագա աճ է կանխատեսում։