Բաքուն դժգոհություն է հայտնել, որ Ադրբեջանի քաղաքացիները ԵՄ երկրների վիզա ստանալու հետ կապված դժվարությունների են բախվում

Լուրեր

29.04.2026 | 23:40
Հայաստան–ՄԱԿ համագործակցություն․ ուշադրության կենտրոնում՝ խոցելի խմբերի պաշտպանությունը
29.04.2026 | 23:34
Մուստաֆաևը, Ալեքսանյանի Rols-Roys-ն ու Աղվերանի փակ հանդիպումը․ ինչ է հայտնի Բաքվի պաշտոնյայի այցից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 23:21
Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում. ՔԿԾ
29.04.2026 | 23:06
Վանաձորում կանխվել է սպանության փորձ, ձերբակալվել է զինված խումբ. ՆԳՆ
29.04.2026 | 22:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
29.04.2026 | 22:21
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
29.04.2026 | 22:08
Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
29.04.2026 | 21:52
Թրամփը Սպիտակ տանը հանդիպել է էներգետիկ ընկերությունների ղեկավարների հետ
29.04.2026 | 21:38
Հայաստանի գավաթ․ «Նոան» և «Ուրարտուն» կհանդիպեն եզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 21:28
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.04.2026 | 21:13
Մերցը պնդում է, որ Թրամփի հետ իր հարաբերությունները «մնում են լավ», չնայած ԱՄՆ  նախագահի քննադատությանը
29.04.2026 | 21:00
Փաշինյանի խոսնակի գրառման և ՀՀ դեսպանի՝ ԱՄՆ պետդեպ կանչվելու մասին պնդումները կեղծիք են ռուսական «Մատրյոշկայի» ոճով
29.04.2026 | 20:47
Փաշինյանը ծանոթացել է Գեղարքունիքի մարզում իրականացված ծրագրերին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
29.04.2026 | 20:30
Քոչարյանը խանգարում է Սամվել Կարապետյանին, օգնում՝ Փաշինյանին․ Կարապետյանի մոտ չկա՞ այդ ընկալումը․ Նորայր Նորիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 20:13
Բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել
Բոլորը

Բաքվում տեղի է ունեցել Ադրբեջանի և Եվրամիության միջև վիզաների դյուրացման հարցերով համատեղ հանձնաժողովի 7-րդ հանդիպումը։ Ադրբեջանի ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ նիստին մասնակցել են Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության և պետական ​​այլ մարմինների պաշտոնյաներ, Եվրամիության միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրինության, Բաքվում Եվրամիության պատվիրակության ներկայացուցիչներ:

Նշվում է, որ կողմերը կառուցողական և հանգամանալից քննարկում են անցկացրել 2013 թվականի նոյեմբերի 29-ին ստորագրված «Ադրբեջանի Հանրապետության և Եվրամիության միջև վիզային ռեժիմի դյուրացման մասին համաձայնագրի» դրույթներից բխող պարզեցումների իրականացման մեխանիզմների և փոխշահավետ ընդլայնման հեռանկարների շուրջ։

Վկայակոչելով 2022 թվականի և մինչև 2023 թվականի նոյեմբերի 15-ի վիճակագրական տվյալները՝ ընդգծվել է, որ Ադրբեջանի և Եվրամիության քաղաքացիների փոխայցելությունների թվի զգալի աճ է գրանցվել։

Հանդիպմանը պաշտոնական Բաքուն նաև դժգոհություններ է հայտնել։

«Հանդիպման ընթացքում հակառակ կողմի ուշադրությունն է հրավիրվել Ադրբեջանում գործող ԵՄ անդամ երկրների դիվանագիտական ​​ներկայացուցչություններ մուտքի արտոնագրի համար դիմելու ժամանակ Ադրբեջանի քաղաքացիների դժվարությունները, մտքեր են փոխանակվել դրանց վերացման մեխանիզմների շուրջ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Էմմա Չոբանյան