Արայիկ Հարությունյանն ընդունել է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության տարածաշրջանային տնօրենին

Լուրեր

07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
Բոլորը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդունել է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (ՇԶՀԳ) Հարավային Կովկասի համագործակցության տարածաշրջանային տնօրեն Բարբարա Բոենի Սլաթսի ղեկավարած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացրին Կառավարության մամուլի ծառայությունից։

«Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հումանիտար խնդիրների և այդ ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացված ծրագրերին:

Արայիկ Հարությունյանը բարձր է գնահատել Շվեյցարիայի կողմից ՀՀ կառավարությանը տրամադրված աջակցությունը ինչպես ԼՂ բնակչության հետ կապված հիմնահարցերի, այնպես էլ՝ կառավարության կողմից իրականացվող ընթացիկ բարեփոխումներին:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համագործակցությունը բարեփոխումների օրակարգի շուրջ, մասնավորապես, Հանրային կառավարման բարեփոխումների (ՀԿԲ) ռազմավարության:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը շեշտել է, որ ՀԿԲ ռազմավարության մասնակցային կառավարման առաջնահերթությունը կարևոր ուղղություններից է, քանի որ կբարելավի քաղաքացիական հասարակության ներգրավումը որոշումների կայացման հարցում:

Բ. Սլաթսը նշել է, որ երկուստեք ծրագրերը ՀՀ կառավարության հետ բարեհաջող են ընթանում և պատրաստակամ են համագործակցել Հայաստանում այլ զարգացման ծրագրերի ուղղությամբ»: