Չանչարևիչը՝ Եվրո-2024-ի ընտրական փուլի վերջին՝ 10-րդ տուրի լավագույն դարպասապահ
Նոյեմբերի 21-ին Եվրո-2024-ի ընտրական փուլի վերջին տուրում Հայաստանի ազգային հավաքականը հյուրընկալվել էր Խորվաթիային և նվազագույն հաշվով պարտություն կրել. գրում է armsport-ը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ըստ WhoScored-ի, այս խաղի լավագույն ֆուտբոլիստը Հայաստանի հավաքականի դարպասապահ Օգնյեն Չանչարևիչն էր։
Նա ստացել էր այս խաղում ամենաբարձր գնահատականը՝ 8,8։
Բացի այդ, հայ դարպասապահը նույն ռեսուրսի կողմից ճանաչվել է ընդհանրապես ընտրական փուլի վերջին՝ 10-րդ տուրի լավագույն դարպասապահ։