Ուկրաինայի վերականգնման համար անհրաժեշտ է ավելի քան 400 մլրդ դոլար․ ՄԱԿ

Լուրեր

07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
Բոլորը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Միրոսլավ Էնչին հայտարարել է, որ պատերազմից հետո Ուկրաինայի վերակառուցումը, ըստ նախնական հաշվարկների, կարժենա ավելի քան 400 միլիարդ դոլար: Այս մասին նա հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Էնչին մտավախություն է հայտնել, որ քաղաքացիական ենթակառուցվածքների և քաղաքացիական անձանց վրա շարունակվող հարձակումները կարող են ուժեղանալ ցուրտ եղանակի սկսվելուն պես: Նա նշել է, որ նոյեմբերի 11-ին Ռուսաստանը վերսկսել  է Կիևի հրետակոծությունը և շարունակում է հարձակումներն ուկրաինական այլ քաղաքների ուղղությամբ։

«Այս պատերազմի վերջնական կորուստները, ամենայն հավանականությամբ, շատ ավելի մեծ կլինեն, քանի որ բռնությանը վերջ տալու որևէ նշան չկա»,- ասել է ՄԱԿ պաշտոնյան։

Նա նշել է, որ հիմա Ուկրաինան ակտիվ իրագործում է ձմեռվա արձագանքման պլանը, որը մշակվել է ՄԱԿ-ի և նրա գործընկերների կողմից տեղական իշխանությունների հետ համատեղ։ Պաշտոնյայի խոսքով՝ ևս 435 մլն դոլար է անհրաժեշտ տները վերանորոգելու, ձմեռային հագուստ, ջեռուցման սարքեր, վառելիք գնելու և 1,7 մլն մարդու կենտրոնացված ջրամատակարարման ու ջեռուցման համակարգերի վերանորոգման նյութեր մատակարարելու համար։

Էնչին նաև հայտարարել է, որ  2023 թվականի համար Ուկրաինայի մարդասիրական արձագանքման ներկայիս ծրագիրը ֆինանսավորվում է ընդամենը 54 տոկոսով։ Այս տարի ՄԱԿ-ի հումանիտար օգնությունը երկրում ստացել է ավելի քան 11 մլն մարդ։ Էնչին նշել է, որ օգնության կարիք ունեցող ևս մոտ 4 միլիոն ուկրաինացիներ գտնվում են Ռուսաստանի կողմից  վերահսկվող տարածքներում, և նրանց հետ կապ հաստատել հնարավոր չէ՝ այդ տարածքներ մուտքի բացակայության պատճառով:

Էմմա Չոբանյան