Մեկնարկել է Ոստիկանական գվարդիայի ձևավորմանն ուղղված օրենսդրական փաթեթի քննարկումների շարքը

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

Երևանում նոյեմբերի 21-ին անցկացվել է «Ոստիկանության գվարդիայի մասին օրենքին և հարակից իրավական ակտերին» նվիրված բազմաշահառու քննարկում, որին մասնակցել են ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալ Մաքսիմ Լոնգանգեն, ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ղեկավար կազմը, Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ազգային փորձագետներ, պետական մարմինների և դատական իշխանության ներկայացուցիչներ, ինչպես նաև ոլորտային այլ մասնագետներ։

ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից տեղեկացնում են, որ ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը բացման խոսքում շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդին սերտ և երկարատև համագործակցության, նաև Ծրագրի շրջանակում Ոստիկանական գվարդայի օրենքին հատուկ ուշադրություն դարձնելու համար, ինչը թե՛ օրենսդրության ընդունման, թե՛ պրակտիկ փոփոխությունների իրականացման տեսանկյունից նախանշում է օրենքի հաջող ընթացքը։

«Արփինե Սարգսյանն առանձնացրել է երեք առանցքային ուղղությունների՝ Ոստիկանական գվարդիայի կարգավիճակի, լիազորությունների նախանշման և կարողությունների զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների կարևորությունը։

Նա անդրադարձել է Ոստիկանական գվարդիայի մասին օրենքում նախատեսված հարկադրանքի միջոցների կիրառման նոր գլխին, ինչը սահմանում է ունիվերսալ կարգավորումներ ոստիկանի կողմից հարկադրանքի, այդ թվում՝ ուժի կիրառման կամ զենքի գործադրման տեսանկյունից։

Խոսելով հավաքների ազատության իրավունքի իրացման մասին՝ Արփինե Սարգսյանը նշել է, որ այդ տեսանկյունից թե՛ ոստիկանների կողմից լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ գործիքակազմի, թե՛ նաև քաղաքացիների կողմից իրենց իրավունքների իրացման տեսանկյունից անհրաժեշտ երաշխիքների հստակ բալանսավորում է պետք, որը հետագայում երկու կողմից էլ կբացառի տարբեր խախտումների ռիսկերը։
Նա շնորհակալություն է հայտնել նաև փորձագետներին՝ եվրոպական լավագույն փորձը ներդնելու, մի շարք չափանիշներ ֆիլտրելու և դրանք Ոստիկանական գվարդիայի մասին օրենքի շրջանակում ներկայացնելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալ Մաքսիմ Լոնգանգեն շնորհակալություն է հայտնել ՆԳ նախարարությանը և պատրաստակամություն հայտնել շարունակելու արդյունավետ համագործակցությունը։ Նա ընդգծել է հանդիպման կարևորությունը, ինչը հնարավորություն է տալիս միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ համատեղ քննարկել և մշակել միջազգային չափանիշներին առավել համապատասխան «Ոստիկանության գվարդիայի մասին» օրենք։

Խոսելով Ծրագրի շրջանակներում անցկացվող բարեփոխումների մասին՝ նա առանձնացրել է հատկապես հավաքների ազատության և այլ իրավունքների ապահովումը, նաև Եվրոպայի խորհրդի կողմից տրամադրվող փորձագիտական աջակցությունը, համապատասխան կարողությունների զարգացմանն ուղղված միջոցառումները։

Նշվում է, որ հանդիպման ընթացքում ներկայացվել են ապագա օրենքի ընդհանուր դրույթները, Ոստիկանական գվարդիայի լիազորությունները, մասնավորապես՝ հարկադրանքի կիրառման, ուժային միջոցների գործադրման առանձնահատկությունները, անձանց իրավունքների և իրավաչափ շահերի պաշտպանության երաշխիքները։

Եվրոպայի խորհրդի ազգային փորձագետներ Հրայր Ղուկասյանն ու Նինա Փիրումյանն անդրադարձել են նաև ոստիկանության կողմից ուժի կիրառման հետ կապված դատական երաշխիքներին, Ոստիկանական գվարդիայի ծառայողների հատուկ պատրաստության և վերապատրաստումների հարցերին։

Հանդիպման ավարտին, Ոստիկանության գվարդիայի կարգավիճակի և գործունեության առանձնահատկությունները սահմանող օրենքի հիմնադրույթներից բացի, քննարկվել են հարակից իրավական ակտեր։

Քննարկումը կազմակերպվել էր Եվրոպայի խորհրդի «Աջակցություն Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարմանը» ծրագրի շրջանակներում։ Այն ֆինանսավորվում է Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի կողմից և իրականացվում է Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար իրականացվող 2023-2026 թթ. Գործողությունների ծրագրի շրջանակներում:

Սա քննարկումների շարքի առաջին միջոցառումն էր։ Նոյեմբերի 23-ին տեղի կունենա քննարկում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, իսկ նոյեմբերի 30-ին՝ ՀՀ Աժ պատգամավորների հետ։