Ֆրանսիական ՔԿՀ-ի պահման պայմաններ, հեռաբժշկության մոդել. ԱՆ փոխնախարարը հանդիպել է ֆրանսիացի գործընկերներին

Լուրեր

15.11.2024 | 23:30
Թուրքիայի նախագահականը հերքում է Էրդողանի և նրա դաշնակից Բահչելիի միջև տարաձայնությունները քրդական հարցի շուրջ
15.11.2024 | 23:17
Նոյոմբերի 18-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.11.2024 | 22:57
COP-ի համար Բաքվում նավթարդյունահանման տարածքները թաքցրել են պատերի հետևում, մինչդեռ մարդիկ բնակվում են մազութով ծածկված խոնավ տներում
15.11.2024 | 22:44
ՄԻԵԴ-ը Թուրքային պարտավորեցրել է միլիոնավոր եվրոների փոխհատուցում վճարել հեղաշրջման փորձից հետո ապօրինի ձերբակալվածներին 
15.11.2024 | 22:41
ԵՆԲ Գլոբալը 236 միլիոն եվրոյի վարկային համաձայնագիր է ստորագրել ՀՀ-ի հետ՝ Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի շինարարությունը ֆինանսավորելու համար
15.11.2024 | 22:29
Հրդեհ Նորաշեն գյուղում. այրվել են երկու տների տանիքներ
15.11.2024 | 22:14
Ֆրանսիայում ավարտվում է Ուկրաինայի զինված ուժերի բրիգադի ուսուցումը
15.11.2024 | 21:59
Երևանում ավտոմեքենա է այրվել
15.11.2024 | 21:45
Բրիտանիայի խորհրդարանում Ադրբեջանում բռնաճնշումների և քաղբանտարկյալների խնդիրն է քննարկվել
15.11.2024 | 21:34
Փաշինյանը ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Նարայանա Մուրթիին
15.11.2024 | 21:20
Խիստ հակասական COP29. մասնագետները կլիմայի շուրջ բանակցություններն այլևս արդյունավետ չեն համարում
15.11.2024 | 21:06
Լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը ԱԺ-ում լրագրողի աշխատանքի խոչընդոտման կապակցությամբ
15.11.2024 | 20:57
Գուրգեն Արսենյանը հանդիպել է Ռուսաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին
15.11.2024 | 20:44
Գրետա Թունբերգը ժենգյալով հաց է պատրաստում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2024 | 20:30
Փաշինյանը Պապիկյանին կազատի՞ զբաղեցրած պաշտոնից, եթե նա այլ հայտարարություն անի․ ԵզրաԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Բոլորը

Եվրոպայի խորհրդի գրասենյակի կողմից իրականացվող «Ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում` արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը Ֆրանսիայում ծանոթացել է քրեակատարողական առողջապահության համակարգում հեռաբժշկության ֆրանսիական փորձին։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարությունից։

«Քննարկվել են քրեակատարողական համակարգերում ձեռք բերված առաջընթացին, համակարգում կիրառվող թվային ծառայություններին, ինչպես նաև կրթական, սպորտային, արվեստի և այլ վերասոցիալականացման-վերականգնողական ծրագրերին առնչվող հարցեր:

Լևոն Բալյանը պաշտոնական հանդիպումներ է ունեցել քրեակատարողական հիմնարկների և այլ պաշտոնատար անձանց հետ: Նախարարի տեղակալն այցելել է նաև Ֆրանսիայի երկրորդ ամենամեծ քրեկատարողական հիմնարկ, դատապարտյալների հիվանդանոց և ծանոթացել հիմնարկի կառուցվածքին, պահման պայմաններին, խնդիրներին, վերահսկողական գործառույթներին, ինչպես նաև հեռաբժշկության սարքերին:
Այցի շրջանակներում տեղի է ունեցել ինտերակտիվ քննարկում վարչակազմի հետ»,- ասված է հաղորդագրության մեջ։