Պատանդների ազատ արձակման շուրջ բանակցությունները մտել են եզրափակիչ փուլ․ Կատարի ԱԳՆ-ն՝ Իսրայել-ՀԱՄԱՍ բանակցությունների մասին

Լուրեր

16.05.2026 | 14:16
Հայաստան-Թուրքիա սահմանը պետք չէ դարձնել երկնային Երուսաղեմի դարպասները․ Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 14:09
Երևանում հնչած կրակոցների հետևանքով տուժածներ չկան. ՆԳՆ
16.05.2026 | 13:49
Թանգարանային գիշերը՝ Մատենադարանում․ միջոցառումների ցանկը
16.05.2026 | 13:33
Ալիևի հետ պայմանավորվեք, գրավոր տպեք, ցույց տվեք, որն է խաղաղությունը. Գագիկ Ծառուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 13:19
Ամերիկյան ինդեքսները նվազել են
16.05.2026 | 12:58
Պարույր Հովհաննիսյանը ECOSOC-ում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը էներգետիկ և առևտրային ռիսկերի վերաբերյալ
16.05.2026 | 12:36
Գագիկ Ծառուկյանի քարոզարշավը՝ ՈՒՂԻՂ
16.05.2026 | 12:34
Արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 16-ի դրությամբ
16.05.2026 | 12:12
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
16.05.2026 | 11:55
Առանց քննության կվերականգնվի «պռավից» զրկված քաղաքացիների վարորդական իրավունքները․ Փաշինյանի առաջարկը
16.05.2026 | 11:33
Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 2-8-ը
16.05.2026 | 11:17
Լուսավոր միտքը մեր պետության կազմարար միավորն է․ ԿԳՄՍ նախարարի ուղերձը
16.05.2026 | 11:00
Դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել է The James Madison Institute-ի փոխնախագահի հետ
16.05.2026 | 10:52
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են են Ստավրոպոլը․ «Ազոտ» քիմիական գործարանը հրդեհվել է
16.05.2026 | 10:40
Մատեյս դե Լիգտը բաց կթողնի աշխարհի առաջնությունը
Բոլորը

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև միջնորդ հանդիսացող Կատարի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ Գազայում պահվող իսրայելցի պատանդների ազատ արձակման շուրջ բանակցությունները մտել են «կրիտիկական և վերջնական փուլ», հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Մենք համաձայնության հասնելու ամենամոտ կետում ենք, երբեք այսքան մոտ չենք եղել»,- ասել է Կատարի ԱԳՆ խոսնակ Մաջեդ ալ-Անսարին։

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ ՀԱՄԱՍ-ի առաջնորդներից մեկը՝ խմբավորման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն, ասել էր, որ Իսրայելի հետ հրադադարի կնքումը մոտ է։

AFP-ն, վկայակոչելով բանակցություններին ծանոթ աղբյուրներին, հայտնել է, որ համաձայնագիրը կարող է ներառել հնգօրյա զինադադար, որը բաղկացած կլինի ցամաքային հրադադարից և Իսրայելի օդային գործողությունների սահմանափակումից Գազայի հատվածի հարավում: Փոխարենը ՀԱՄԱՍ-ի և «Իսլամական ջիհադի» գրոհայինների կողմից գերեվարված 50-ից 100 հոգի ազատ կարձակվեն։ Գործարքի համաձայն՝ մոտ 300 պաղեստինցի էլ ազատ կարձակվի իսրայելական բանտերից։