Ուելսցի երկրպագուները վիճել են և ծեծկռտուք սարքել․ ՆԳՆ-ի պարզաբանումը

Լուրեր

08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Նոյեմբերի 18-ին, ժամը 1.18-ի սահմաններում, ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել որ Պուշկինի փողոցում վիճաբանություն և ծեծկռտուք է․ տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Նույն օրը, ժամը 1.39-ին և 1.43-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել, որ Արամ Խաչատրյանի արձանի մոտ մի քանի քաղաքացիներ ծեծի են ենթարկում մի քաղաքացու:

Նշված վայրեր մեկնած ոստիկանության օպերատիվ խմբերը պարզել են, որ Պուշկինի փողոցի 43 հասցեի մոտ Ուելսի ֆուտբոլի ազգային հավաքականի երկրպագուների միջև ծագել է վիճաբանություն: Նրանք, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, հարվածներ են հասցրել իրար՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, այնուհետև այդ ամենը շարունակել են Մաշտոցի և Սայաթ-Նովայի պողոտաների խաչմերուկում:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխվել Ուելսի՝ 15 և Նոր Գվինեայի՝ 1 քաղաքացի։ Եվս 16 անձ ոգելից խմիչքի ազդեցության տակ հասարակական վայրում երևալու հիմքով ձերբակալվել, տարվել են բաժին, այնուհետև ազատ են արձակվել։

Կազմված փաստաթղթերը և 16 անձինք ներկայացվել են քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։

«Նշենք նաև, որ միջադեպի մասնակիցները տեղի ունեցածի մասին լրատվամիջոցներով տարածում են տեղեկություններ, որոնց զգալի մասը չի համապատասխանում իրականությանը»,- ասված է հաղորդագրության մեջ։