ԱՄՆ-ն առաջարկում է նպաստել Հայաստանի ու Ադրբեջանի միջև արժանապատիվ ու տևական խաղաղությանը․Միլլեր

Լուրեր

08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
Բոլորը

ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերն հերթական ճեպազրույցում անդրադարձել է ԼՂ խնդրին ու Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացին։ Միլլերը պատասխանել է հարցին, թե ինչ պետք է տեղի ունենար նոյեմբերի 20-ին Վաշինգտոնում, որն այդպես էլ տեղի չունեցավ։

«Ես չեմ պատրաստվում խոսել դրա մասին: Ես կասեմ, որ մենք շարունակում ենք ներգրավել երկու երկրների ղեկավարությանը և առաջարկում ենք նպաստել արժանապատիվ և տևական խաղաղությանը, որտեղ հարգվում են բոլորի իրավունքները։Կարևոր է, որ Հայաստանն ու Ադրբեջանն ուղղակիորեն քննարկեն և լուծեն հարցեր՝ ի շահ տարածաշրջանի: Մենք կողջունենք մասնակցությունը այս բանակցությունների դյուրացմանը: Մենք տեսել ենք, որ այլ երկրներ առաջարկում են հեշտացնել այս բանակցությունները: Մենք կարծում ենք, որ կարևոր է, որ երկու երկրները դեմ առ դեմ խոսեն՝ տևական համաձայնության հասնելու համար»,-ասել է Միլլերը։

Հիշեցնենք, որ Բաքուն հրաժարվել էր Վաշինգտոնում նոյեմբերի 20-ին ծրագրվող Հայաստան-Ադրբեջան բանակցություններին մասնակցությունից, իսկ ավելի վաղ չէր մասնակցել նաև Գրանադայում հնգակողմ հանդիպմանը։