Քննարկվել է Հայաստանի և Ճապոնիայի միջև համագործակցության ընդլայնումը

Լուրեր

04.04.2026 | 20:03
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ
04.04.2026 | 19:39
Թրամփը խոստացել է, որ Իրանի վրա «48 ժամից դժոխք կիջնի»
04.04.2026 | 19:00
Ինձ ասում են՝ Աննա Հակոբյանին նկարել եք, իսկ տիկին Բելլայի՞ն, դա ի՞նչ հարց է, շոու մի՛ փնտրեք. Թոքմաջյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.04.2026 | 18:23
Իրանը թույլատրել է հումանիտար օգնությամբ բեռնված նավերի անցումը Հորմուզի նեղուցով
04.04.2026 | 17:58
ԱՄՆ կառավարության փոխանակման ծրագրերի շրջանավարտների համար նոր հնարավորություն․ մեկնարկել է 2026-ի դրամաշնորհային ծրագիրը
04.04.2026 | 17:42
Ապրիլի եղանակի կանխատեսումը և կլիմայական բնութագիրը
04.04.2026 | 17:21
Հրդեհ է բռնկվել Երևանի սուպերմարկետներից մեկի պահեստային տարածքում
04.04.2026 | 17:00
Անհապաղ վերացնել Դավիթ Մինասյանի կալանքը և իրականացնել բազմակողմանի քննություն. ՀԿ-ների պահանջը
04.04.2026 | 16:55
Սերժ Սարգսյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
04.04.2026 | 16:54
438 «կողմ», 3 «դեմ». Սերժ Սարգսյանը կրկին վերընտրվեց ՀՀԿ նախագահ
04.04.2026 | 16:35
«Օրիոն»-ն անցել է դեպի Լուսին ճանապարհի կեսից ավելին
04.04.2026 | 16:14
Transfermarkt-ը ներկայացրել է ամենաթանկ դարպասապահների տասնյակը
04.04.2026 | 16:11
Հայաստանը մերը չէր, այլևս մերն է. երկիրը դուրս ենք բերել թակարդից. Նիկոլ Փաշինյան
04.04.2026 | 15:55
ԱՄՆ ռազմաօդային ուժերը մեկ օրում Իրանում կորցրել են երկու ինքնաթիռ․ CNN
04.04.2026 | 15:41
ՀՀ ՄԻՊ-ը ծանոթացել է ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին՝ «Վարդաշեն» ՔԿՀ-ում
Բոլորը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմային, որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

«Նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին իր կատարած աշխատանքի համար և բարձր գնահատել նրա անձնական ներդրումը մեր երկրների և մեր ժողովուրդների միջև երկկողմ հարաբերությունների զարգացման գործում:

«Ձեր գործունեությամբ մեկ անգամ ևս մեզ համար կարևորեցիք և՛ Ճապոնիայի դերը, և՛, իհարկե, Ճապոնիայի բարեկամական վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ: Դա արեցիք նույնիսկ շատ առանձնահատուկ կերպով՝ Ձեր ոճով ներկայանալով մեր հանրությանը: Շնորհակալություն այդ ամենի համար»,- ասել է նախագահ Խաչատուրյանը:

Մասանորի Ֆուկուշիման շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար: «Ճապոնիայի համար Հայաստանը շատ կարևոր գործընկեր է՝ ընդլայնելու ազատ, բաց, ինչպես նաև միջազգային համագործակցությունը՝ հիմնված օրենքի գերակայության վրա: Համոզված եմ, որ Հայաստանը ժողովրդավարական երկրներից մեկն է, որն այժմ ավելի ժողովրդավար է դառնում»,- ասել է դեսպանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ճապոնիայի միջև համագործակցության շարունակական զարգացումն ու ընդլայնումը:

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել հարավկովկասյան տարածաշրջանային իրողությունների և առկա մարտահրավերների վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի բռնի տեղահանման հետևանքով ստեղծված հումանիտար ու սոցիալ-տնտեսական խնդիրներին, և դրանց լուծման ուղղությամբ տարվող աշխատանքներին»,- ասված է հաղրդագրության մեջ: