Դատապարտելով Գազայում Իսրայելի գործողությունները՝ Էրդողանի կուսակիցները շարունակում են իսրայելական կողմի հետ բիզնես վարել

Լուրեր

07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
07.11.2026 | 15:54
Եթե թուրքերն ուզենան հարձակվեն, մենք չենք հասցնի հզորանանք, որևիցե բան չենք հասցնի. Սիմոնյանը՝ սփյուռքահային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:43
Ռումբի տեղադրման մասին սպառնալիքներ՝ եվրոպական հեռուստաընկերություններին․ նամակները ստորագրված են եղել «Միխայիլ Անդրոպով» անունով
07.11.2026 | 15:25
Ինչի՞ պետք է կարողանանք ինչ որ տեղ տեղաշարժվենք, իսկ ադրբեջանցին մի տեղից մյուսը չկարողանա. Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:06
ԱՄՆ-ն մինչև 20 մլն դոլար պարգևատրում է առաջարկում Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկությունների համար
Բոլորը

Չնայած այն հանգամանքին, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու նրա թիմակիցները հրապարակային շարունակում են դատապարտել Իսրայելի ռազմական գործողությունները Գազայում, գործնականում Անկարան շարունակում է բիզնես կապերը իսրայելական կողմի հետ, ինչպես, օրինակ, Թուրքիայով ադրբեջանական նավթի արտահանումն է: Duvar-ի փոխանցմամբ՝ թուրք անկախ լրագրող Մեթին Ջիհանը պարզել է, որ գործարար, 2019 թվականին իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից (ԱԶԿ) Հաթայի քաղաքապետի թեկնածու Իբրահիմ Գյուլերը բեռնատար նավեր ունի, որոնք նավարկել են Թուրքիայի և Իսրայելի միջև։

Չնայած դրան՝ Գյուլերը հրապարակային դատապարտել է Գազայի հատվածի վրա Իսրայելի կողմից նախորդ ամսվա հարձակումները։ Ավելի ուշ Գյուլերը լրագրող Ջիհանին ասել է, թե, իբր, վաճառել է նավերն ամիսներ առաջ։

«Ակնհայտ է, որ նա ոչ միայն քաղաքապետի թեկնածու էր, այլև ԱԶԿ-ի կողմից Հաթայի նախագահը։ Թույլ տվեք ձեզ ներկայացնել Իբրահիմ Գյուլերին․ սոցցանցերում Իսրայելին հայհոյելով՝ նա շարունակում է լոգիստիկա վաճառել Իսրայելին նույնիսկ ջարդերի այս օրերին: Այսպիսով, այն լցնում է նրա գրպանները»,- գրել է լրագրողը X-ի իր էջում ու ապացույցներ ներկայացրել։

Ի դեպ, Գյուլերն Իսրայելին քննադատում է վաղուց։ Մասնավորապես, 2021 թվականին նա սոցիալական ցանցի իր էջում տարածել էր հետևյալ գրառումը. «Թող Իսրայելը քանդվի: Ես կցանկանայի տեսնել նրա ավերակները»։

Լրագրող Ջիհանը պարզել է, որ Գյուլերը շարունակում է բիզնես վարել Իսրայելում նույնիսկ հոկտեմբերի 7-ին հաջորդած իրադարձություններից հետո։

Marinetraffic-ից՝ համաշխարհային ծովային ճանապարհորդությունների մասին հանրային առցանց աղբյուրից նրա հավաքած տվյալների համաձայն՝ Թուրքիայից Իսրայել է մեկնել 259 առևտրային նավ: Այդ նավերից մի քանիսը պատկանում են ԱԶԿ-ին մոտ կանգնած գործիչների՝ չնայած կուսակցության կողմից Գազայի հատվածի վրա Իսրայելի հարձակումների բացահայտ դատապարտմանը:

Ջիհանը նաև հայտնել է, որ Eren Holding-ը, որը սերտ կապի մեջ է արմատական իսլամիստական «Ազատ գործ» կուսակցության (HÜDA-PAR) հետ, շարունակում է ցեմենտի առաքումը Իսրայել: HÜDA-PAR-ը իշխող Ժողովրդական դաշինքի անդամ է ԱԶԿ-ի հետ միասին։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և նրա կառավարությունը կտրուկ քննադատում են Իսրայելի հարձակումը Գազայի վրա և Արևմուտքի աջակցությունը Թել Ավիվին։ Այսօր Էրդողանը Իսրայելը նաև անվանել է «ահաբեկչական պետություն»։

Թուրքական հասարակության մեջ էլ տարածվում է բոյկոտի արշավ իսրայելական, ամերիկյան, միջազգային ընկերությունների դեմ, որոնք, ըստ թուրքերի, աջակցում են Իսրայելին։

Էմմա Չոբանյան