Ադրբեջանն ու Սերբիան բնական գազի մատակարարման համաձայնագիր են ստորագրել

Լուրեր

07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
07.11.2026 | 15:54
Եթե թուրքերն ուզենան հարձակվեն, մենք չենք հասցնի հզորանանք, որևիցե բան չենք հասցնի. Սիմոնյանը՝ սփյուռքահային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:43
Ռումբի տեղադրման մասին սպառնալիքներ՝ եվրոպական հեռուստաընկերություններին․ նամակները ստորագրված են եղել «Միխայիլ Անդրոպով» անունով
07.11.2026 | 15:25
Ինչի՞ պետք է կարողանանք ինչ որ տեղ տեղաշարժվենք, իսկ ադրբեջանցին մի տեղից մյուսը չկարողանա. Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանն ու Սերբիան բնական գազի ոլորտում ռազմավարական փաստաթղթեր են ստորագրել: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Ադրբեջանի Էներգետիկայի նախարարությանը։

Նշվում է, որ Ադրբեջանի պետական ​​նավթային ընկերության (SOCAR) և Srbijagas-ի միջև ստորագրվել է համագործակցության զարգացման մասին փոխըմբռնման հուշագիր, ինչպես նաև գազի վաճառքի համաձայնագիր։ Գազի մատակարարումից զատ՝ փոխըմբռնման հուշագիրը նախատեսում է Սերբիա հեղուկ բնական գազի մատակարարման հնարավորություն, գազապահեստարանների հետ կապված SOCAR-ի հետ համագործակցություն։ Այն նաև ուսումնասիրում է ընկերության գազիային առևտրային գործառնություններին մասնակցելու և բնական գազով աշխատող էլեկտրակայանների կառուցման հնարավորությունը:

Փաստաթղթերը ստորագրվել են Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովի և Բաքու այցելած Սերբիայի հանքարդյունաբերության և էներգետիկայի նախարար Դուբրավկա Ջեդովիչ Հանդանովիչի միջև։

Շահբազովն ասել է, որ ստորագրված ռազմավարական նշանակություն ունեցող փաստաթղթերն առաջին անգամ  գազային ոլորտում բազմակողմ համագործակցության, այդ թվում՝ Ադրբեջանից Սերբիա գազի մատակարարման հիմք են դրել։

«Սերբիան Ադրբեջանի նոր գործընկերն է գազի եվրոպական շուկայի դիվերսիֆիկացման գործում։ Սերբիա տարեկան մինչև 400 միլիոն խորանարդ մետր գազի մատակարարումների արդյունքում ադրբեջանական գազի արտահանման երկրների թիվը կհասնի 8-ի»,- ասել է Շահբազովը։

Հանդանովիչն էլ հայտարարել է, որ Ադրբեջանի և Սերբիայի հարաբերություններն այսօր թևակոխել են երկկողմ տնտեսական համագործակցության նոր փուլ։

Ադրբեջանական գազը Սերբիա է մատակարարվելու Բուլղարիա-Սերբիա ինտերկոնեկտորի միջոցով, որը նախատեսվում է շահագործման հանձնել մոտ ապագայում։

Էմմա Չոբանյան