Սիրիայի արտաքին գործերի և սփյուռքի նախարարն աջակցություն է հայտնել ՀՀ տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը, անընդունելի համարել դրանց դեմ որևէ խախտում

Լուրեր

18.12.2025 | 09:33
Երևան-Երասխ ավտոճանապարհին մառախուղ է
18.12.2025 | 01:35
Տհաճ միջադեպ՝ Արման Ծառուկյանի մենամարտի ժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 01:18
ACBJJ 20․ Արման Ծառուկյանի մրցակիցը հանձնվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 23:55
ՊՍԺ-ն՝ Միջմայրցամաքային գավաթի հաղթող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 23:30
ՌԴ-ն երկրորդ անգամ է հայտարարել Կուպյանսկի նկատմամբ վերահսկողության մասին
17.12.2025 | 23:17
ԵՄ-ն կոչ է անում Թբիլիսիին ազատ արձակել անօրինական ձերբակալվածներին
17.12.2025 | 23:03
Պուտինը հայտարարել է «պատմական հողերը» ռազմական ճանապարհով գրավելու իր մտադրության մասին
17.12.2025 | 22:56
ՀՀ ՊՆ-ն և Մեծ Բրիտանիայի դեսպանությունը Երևանում անցկացրել են «Ռիսկ, բարեփոխում և դիմակայունություն» համաժողովը
17.12.2025 | 22:50
Ամանորյա գնումները՝ մեկ վայրում հատուկ զեղչերով․ բացվել է Big Christmas Market with Coca-Cola-ն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 22:43
Ռուսաստանի դեսպանին կանչել են Տաջիկստանի ԱԳՆ
17.12.2025 | 22:29
Երևանում և 9 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.12.2025 | 22:17
Ադրբեջանի Մեջլիսի ղեկավարը ՀՀ-ԵՄ փաստաթղթից է դժգոհել ԵՄ դեսպանին
17.12.2025 | 22:03
Երևանում Opel մակնիշի ավտոմեքենա է այրվել
17.12.2025 | 21:49
Լավրովն ու Արաղչին քննարկել են Հյուսիս-Հարավի համար ռազմավարական Ռեշտ-Աստարա երկաթուղու շինարարությունը
17.12.2025 | 21:35
Բարի գալուստ ID տաղավար․ Big Christmas Market
Բոլորը

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 14-ին հանդիպել է Սիրիայի Արաբական Հանրապետության արտաքին գործերի եւ սփյուռքի նախարար Ֆեյսալ Ալ-Միկդադի հետ:

ԱԺ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ հանդիպմանը Հակոբ Արշակյանն ընդգծել է Սիրիայի հայկական համայնքի յուրահատուկ դերակատարումը՝ որպես բարեկամության աներեր կամուրջ երկու երկրների եւ ժողովուրդների միջեւ:

«Մեր մշտական մտահոգությունն է Սիրիայի խաղաղ բնակչության, այդ թվում՝ հայերի եւ ազգային մյուս փոքրամասնությունների թիրախային վիճակը: Այս առումով ցանկանում եմ մեր երախտագիտությունը հայտնել Սիրիայի իշխանություններին՝ հայկական համայնքի, մեր մշակութային ժառանգության նկատմամբ հոգատար վերաբերմունքի համար»,- կարեւորել է ԱԺ փոխխոսնակը:

Անդրադառնալով միջազգային հարթակներին՝ ԱԺ փոխնախագահը նշել է, որ Հայաստանը պահպանում է իր դիրքորոշումը Մերձավոր Արեւելքում խաղաղության եւ անվտանգության ամրապնդմանն ուղղված որոշումների եւ բանաձեւերի օգտին քվեարկելու միջոցով, ինչպիսիք են՝ «Միջուկային զենքից ազատ գոտու ստեղծումը. Մերձավոր Արեւելքի տարածաշրջանը», «Միջուկային զենքի տարածման ռիսկը Մերձավոր Արեւելքում»:

Հակոբ Արշակյանը գնահատել է Սիրիայի աջակցությունն այն կազմակերպություններում, որոնց Հայաստանն անդամ չէ եւ որոնց շրջանակներում Ադրբեջանը ջանքեր է գործադրում հակահայկական գործունեություն ծավալելու համար՝ միջազգային հանրությանը մոլորեցնող կեղծ հռետորաբանություն՝ Հայաստանի եւ հայ ժողովրդի նկատմամբ բացասական պատկերացում տալու համար:

Անդրադարձ է կատարվել Գազայի հատվածում շարունակվող ռազմական գործողություններին:

Սիրիայի արտաքին գործերի եւ սփյուռքի նախարարն իր հերթին աջակցություն է հայտնել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը եւ անընդունելի է համարել ՀՀ-ի տարածքային ամբողջականության դեմ որեւէ խախտում:

Նախարարն աջակցություն է հայտնել «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին, ենթակառուցվածքների ապաշրջափակման հայկական նախաձեռնությանը՝ խստորեն մերժելով արտատարածքային միջանցքի որեւէ գաղափար, որը կարող է հարցականի տակ դնել Հայաստանի տարածքային ամբողջականությունը:

Ֆեյսալ Ալ-Միկդադը նշել է, որ Սիրիան պատրաստակամ է պահել Հայաստանի Հանրապետության շահերն այն միջազգային կազմակերպություններում, որոնց Հայաստանը չի անդամակցում:

Հանդիպմանը մասնակցել են պատգամավորներ Ռուստամ Բաքոյանը, Շիրակ Թորոսյանը եւ Արեն Մկրտչյանը: