Առանց վիզա՝ դեպի Եվրոպա․ երբ ՀՀ քաղաքացիները կկարողանան դյուրացված կարգով ԵՄ մեկնել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրամիության երկրների արտգործնախարարները երեկ Բրյուսելում կայացած նիստի ժամանակ հավանություն են տվել Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ քննարկումներն ակտիվացնելու առաջարկին։ Այս մասին հայտարարել է ԵՄ անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեպ Բորելը։

Ի՞նչ է ենթադրում վիզաների ազատականացումը։ Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանի խոսքով՝ ՀՀ քաղաքացիները ստանալու են այն արտոնությունները, որոնք ունեն, օրինակ, Վրաստանի քաղաքացիները։

Պաշտոնական Երևանն աշխատանքներ է տանում՝ կարճ ժամանակում հասնելու ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման բանակցությունների մեկնարկին, այսօր հայտարարել է արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը։

Թե կոնկրետ երբ Հայաստանի քաղաքացիները կկարողանան առանց վիզայի մեկնել եվրոպական երկրներ, առայժմ հայտնի չէ։ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Արմեն Եղոյանը կարծում է, որ ՀՀ-ի պարագայում գործընթացն ավելի արագ կընթանա, քան Վրաստանի դեպքում։

Իշխանական պատգամավորը վստահեցնում է, որ գործածության մեջ է դրվելու վիզաների պարզեցված ռեժիմ։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինա Վարդանյանի խոսքով՝ դրական է, երբ ԵՄ-ն որոշումներ է կայացնում, որոնք միտված են ՀՀ քաղաքացիների ճանապարհորդելու դյուրացմանը, սակայն նա բուն ՀՀ տարածքում քաղաքացիների անվտանգությանն առնչվող հարցեր ունի։

ՀՀ քաղաքացիների համար վիզաների ազատականացման նախորդ քննարկումները պարբերաբար տապալվում էին ԵՄ անդամ որոշ երկրների դեմ լինելու պատճառով։ Այդ պետությունների անունները չէին հրապարակվում։ Այժմ ի՞նչ է փոխվել, որ ԵՄ-ն կտրուկ փոխել է իր դիրքորոշումը․ այս հարցում ևս հստակություն չկա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան