502․000$՝ տոնական լույսերի համար․ առանց մրցույթի «ընտրյալը» դարձյալ «Սինեմարտ» ՍՊԸ-ն է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:45
Խաղից մինչև ֆինանսական գրագիտություն․ ինչ է առաջարկում Ամերիաբանկը դպրոցականների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:41
Համագործակցություն՝ հանուն կրթության․ Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր
08.09.2026 | 19:30
ՌԴ-ի հետ չենք ամուսնացել, որ ապահարզան տանք․ քաղաքացիներն ուզում են ՀՀ-ն ԵՄ-ի անդամ դառնա, հանրաքվե պետք չէ․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:17
Բյուրեղավանից Աբովյանի ԲԿ տեղափոխված բուժառուների առողջական վիճակում դրական դինամիկա կա․ Ավանեսյան
08.09.2026 | 18:58
Թրամփն ու Պուտինը մեկժամյա հեռախոսազրույց են ունեցել
08.09.2026 | 18:45
Անթալիայում մոլեգնում են անտառային հրդեհները, բնակիչները տարհանվում են․ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 18:32
Հայաստան-Թուրքիա սահմանի թուրքական Ալիջան անցակետի բացման ​​շինաշխատանքները շարունակվում են. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
08.09.2026 | 18:24
Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է
08.09.2026 | 18:13
Կարևորում ենք Հյուսիսային Մակեդոնիայի հետ քաղաքական երկխոսության ակտիվացումը․ Փաշինյան
08.09.2026 | 18:04
Ռենուարի թանգարանից 9 մլն եվրոյի նկարներ են գողացել
08.09.2026 | 17:54
Միջազգային աստղերով ու նոր ծրագրերով․ Սիմֆոնիկ նվագախումբը սկսում է 21-րդ համերգաշրջանը
08.09.2026 | 17:42
Ռուսաստանում գեներալի սպանության փորձի կասկածանքով Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
Բոլորը

Մայրաքաղաքի ամանորյա լուսավորությունն ապահովելու համար համայնքային բյուջեից 202 միլիոն 406 հազար դրամ կամ ավելի քան 500 հազար դոլար կծախսվի։ Ծառայությունների մատուցման պայմանագրից տեղեկանում ենք, որ այդ գումարը ծախսվելու է միայն տոնական լուսավորության և հետո դա ապամոնտաժելու համար։ Ընկերությունը պիտի մատուցի 7 կետից բաղկացած հետևյալ ծառայությունները՝ պահեստային տարածքից լուսավորության սարքավորումների դուրսբերում, լվացում, չորացում, տեղադրում, սարքինության ստուգում, սարքավորումների տեղադրման կոնստրուկտորական նախագծերի կազմում, դիզայներական էսքիզային տարբերակների մշակում, լուսավորության սարքավորումների տեղադրման և գործարկման համար անհրաժեշտ ամրակցման, սնուցման և այլ համակարգերի սարքինության ստուգում, անսարք համակարգերի վերանորոգում կամ նոր համակարգերի ներդում և այլն։ Երևանի կենտրոնական փողոցներում զարդարելու աշխատանքներն արդեն մեկնարկել են։

Երևանի քաղաքապետարանը բազմամիլիոնանոց գնումն իրականացրել է առանց մրցույթի «Սինեմարտ» ՍՊԸ-ից, որը քաղաքապետարանին ծառայություններ էր մատուցել նաև անցյալ տարի՝ կրկին ամանորյա լուսավորման ու կրկին մեկ անձից գնման ընթացակարգով։ Ընդ որում, անցյալ տարի  ծառայությունը շուրջ 10 մլն-ով պակաս էր արժեցել՝ 191 միլիոն դրամ։

Պետական ֆինանսավորման և կառավարման փորձագետ Արտակ Քյուրումյանը նշում է՝ քաղաքապետարանը սահմանափակել է մրցակցության հնարավորությունը։ Փորձագետն այստեղ կոռուպցիոն ռիսկեր է տեսնում, ընդգծում է՝ պետական գնումների շուրջ 40 տոկոսը կատարվում է մեկ անձից գնման ընթացակարգով։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի կարծիքով էլ՝ մեկ անձից գնումը չի նշանակում, որ կա կոռուպցիա, բայց ցանկացած դեպքում պիտի հիմնավորվի, թե ինչու է գնումն իրականացվել առանց մրցույթի։

Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ պայմանագիրը կնքվել է մեկ անձից գնման եղանակով՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2017 թվականի թիվ 526-Ն որոշման 23-րդ կետի 4-րդ ենթակետի 33-րդ տողի իրավակարգավորումը։ Դա սահմանում է մշակութային և (կամ) գեղարվեստաստեղծագործական միջոցառումների (բեմադրությունների, ցուցադրությունների, ցուցահանդեսների, համերգների, փառատոնների, կինոարտադրության, հեռուստահաղորդումների արտադրության) կազմակերպման շրջանակում ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերում։

Քաղաքապետարանից այսօր հրաժարվեցին թեմայի առնչությամբ Factor TV-ին մեկնաբանություն տալ։ Խոսնակն ասաց՝ նոյեմբերի 16-ին ասուլիս կհրավիրվի։ «Սինեմարտ» ընկերությունից պարզաբանում են, որ քաղաքապետարանն աշխատանքները վստահել է իրենց՝ հաշվի առնելով բացառիկ փորձը։

«Ինչ վերաբերում է բացառիկությանը, ապա անցած տարվա հաջողված փորձը հաշվի առնելով և նկատի ունենալով, որ այս տարի աշխատանքի ծավալն անգամ գերազանցում է նախորդ Ամանորին ընդառաջ արված աշխատանքը, ընկերությունը չի մերժել քաղաքապետարանի առաջարկը և որոշել է եղած փորձառության հաշվին երևանցիների ու մայրաքաղաքի հյուրերի համար ստանձնել այս պատասխանատու աշխատանքի իրականացումը»,- Factor TV-ի հետ զրույցում ասաց «Սինեմարտ» ընկերության հանրային կապերի պատասխանատու Լևոն Սարդարյանը։

Ըստ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի՝ գնումն իրականացրած «Սինեմարտ» ընկերությունը հիմնադրվել է 2008 թվականին, ընկերության 100 տոկոս բաժնեմասը պատկանում է Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայության նախկին պրոդյուսեր, այժմ էլ ռազմավարական ծրագրերի ղեկավար Ռուբեն Շահինյանին։ Ընկերությունն առաջին անգամ պետական գնման մասնակցել է անցյալ տարի, երբ քաղաքապետարանը մեկ անձից գնման ընթացակարգով բազմամիլիոնանոց պայմանագիր էր կնքել։

«Սինեմարտ» ընկերության վրա 2021 թվականին դրված արգելանքը հանվել է 2022-ին քաղաքապետարանի հետ պայմանագրի ստորագրումից օրեր առաջ։ «Սինեմարտ»-ի հանրային կապերի պատասխանատու Լևոն Սարդարյանը, որը, ի դեպ, նախկինում աշխատել է Հանրային հեռուստաընկերությունում և Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետի պաշտոնակատարն է եղել, նշում է, որ Ռուբեն Շահինյանն ու քաղաքապետարանի պաշտոնյաները փոխկապակցված չեն, և ընկերությունն ընտրվել է բացառապես հաջողված փորձի համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան