1962 թվականի Ferrari-ն վաճառվել է 51,7 միլիոն դոլարով

Լուրեր

15.09.2026 | 19:30
TRIPP-ի մեծ նախագիծը սպասում է ՍԴ-ի փոքրիկ «Այո»-ին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 19:21
Դատավոր Սամվել  Թադևոսյանը կրկին հրաժարականի դիմում է ներկայացրել. ԲԴԽ-ն դադարեցրել է նրա լիազորությունները
15.09.2026 | 19:14
Զախարովան հայտարարել է, որ ԵՄ-ին Հայաստանի անդամակցելու հանրաքվեի վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվել
15.09.2026 | 19:00
ՌԴ-ն հեռանում է, բայց բազայի դուրսբերման պատճառը ՀՀ-ի վրա է գցում․ Փաշինյանը չի բարձրաձայնել այդ հարցը․ Գևորգ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:52
Հայաստանի հավաքականի բասկետբոլիստը կխաղա ԱՄՆ-ում
15.09.2026 | 18:42
Վահան Բիչախչյանը մոտ է խաղադաշտ վերադառնալուն
15.09.2026 | 18:30
«Դաշնակցական բոլշևիզմ»-ից մինչև «ՀՀՇ-ի ծիլեր». գաղափարախոսական պարադոքս՝ ԱԺ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:22
«Այ քեզ շնիկ․ ինչ քաջ է նա, որ հաչում է փղի վրա»․ Խաչատրյանը՝ ՀՅԴ-ի վերաբերյալ ՔՊ-ի դիտարկումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:10
ԵԽ-ն հաստատեց ՀՀ-ի համար առևտրի արտոնյալ պայմանների ռեժիմը // Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի․ ԼՈՒՐԵՐ
15.09.2026 | 18:03
«Քրոջս հաշվին եք ուզում «հողեր հետ բերել», որը զոհվել է 2022-ին՝ ծառայության ընթացքում»․ Ալխաս Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:56
Ըստ ՔԿ-ի՝ Տաթևի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը անասնապահին տարիներ շարունակ հարկադրել է անվճար աշխատել
15.09.2026 | 17:53
Հայտնի է՝ որ ստադիոններն են ընդունելու եվրագավաթների եզրափակիչներն առաջիկա տարիներին
15.09.2026 | 17:45
Ռուբինյանին առաջարկում եմ պատվիրակություն ձևավորել և մեկնել Բաքու, հանդիպել պատանդներին․ Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:38
Մեկնարկել է Հայաստան – Չեռնոգորիա հանդիպման տոմսերի վաճառքը
15.09.2026 | 17:33
Աջակցում ենք ՀՀ-ի հետ խաղաղությանը․ Հաքան Ֆիդանը՝ Բաքվում
Բոլորը

1962 թվականի արտադրության Ferrari 250 GTO մրցարշավային մեքենան Նյու Յորքում անցկացված աճուրդում վաճառվել է 51,7 միլիոն դոլարով և դարձել պատմության երկրորդ ամենաթանկ մեքենան, որը վաճառվել է աճուրդում։ Le Monde-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Sotheby’s աճուրդի տունը։

Վաճառված Ferrari 250 GTO-ն մասնակցել է 1962 թվականին «Լե Մանի 24 ժամ» մրցաշարին: Այն վարել են բրիտանացի վարորդ Մայք Պարկեսը և Scuderia Ferrari թիմի իտալացի մրցարշավորդ Լորենցո Բանդինին: 1974-1985 թվականներին մեքենայի սեփականատերը եղել է ամերիկյան Ferrari Club of America կազմակերպության նախագահը։

Վերջին 38 տարիների ընթացքում Ferrari 250 GTO-ն պատկանում էր ամերիկացի մի կոլեկցիոների: Նոր սեփականատերի անունը չի հրապարակվում։

Պատմության մեջ ամենաթանկ մեքենան, որը վաճառվել է աճուրդում, եղել է Mercedes 300 SLR Uhlenhaut Coupe-ն։ 2022 թվականին այն գնել են 135 միլիոն եվրոյով։