Բողոքի ցույցերի ֆոնին Սան Ֆրանցիսկոյում բացվել է APEC ֆորումը

Լուրեր

07.11.2026 | 17:30
Ծանրորդ Էմմա Պողոսյանն աշխարհի առաջնությունում 8-րդն է
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
07.11.2026 | 15:54
Եթե թուրքերն ուզենան հարձակվեն, մենք չենք հասցնի հզորանանք, որևիցե բան չենք հասցնի. Սիմոնյանը՝ սփյուռքահային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:43
Ռումբի տեղադրման մասին սպառնալիքներ՝ եվրոպական հեռուստաընկերություններին․ նամակները ստորագրված են եղել «Միխայիլ Անդրոպով» անունով
07.11.2026 | 15:25
Ինչի՞ պետք է կարողանանք ինչ որ տեղ տեղաշարժվենք, իսկ ադրբեջանցին մի տեղից մյուսը չկարողանա. Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:06
ԱՄՆ-ն մինչև 20 մլն դոլար պարգևատրում է առաջարկում Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկությունների համար
07.11.2026 | 14:41
Հանրապետության մեծ մասում ձյուն կտեղա. բուք և սառնամանիք է սպասվում
07.11.2026 | 14:19
Կաթնամթերքում հայտնաբերված մանրէների ոչ բոլոր տեսակներն են վտանգավոր․ ՍԱՏՄ-ն՝ Փաշինյանի հանձնարարությունից հետո
07.11.2026 | 14:06
5000 դոլարի դիմաց սպանություն էին նախապատրաստում․ Արմավիրում երեք տղամարդ է ձերբակալվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.11.2026 | 13:59
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
Բոլորը

Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության երկրների ղեկավարների համաժողովի (APEC) գլխավոր իրադարձությունը կլինի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինի երկրորդ հանդիպումը երեք տարվա ընթացքում։ Սան Ֆրանցիսկոյի փողոցներում ոստիկանների ներկայության նկատելի աճ է գրանցվել։ Այստեղ բացվում է Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության երկրների ղեկավարների համաժողովը, գրում է Euronews-ը։

Ակնկալվում է, որ ցուցարարները կփորձեն խանգարել գագաթնաժողովի աշխատանքներին։ Ակտիվիստները, որոնք բողոքում են կորպորատիվ շահույթի, բնապահպանական չարաշահումների, վատ աշխատանքային պայմանների և Իսրայելի ու ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմի դեմ, հավաքվում են Moscone կենտրոնի մոտ, որտեղ ընթանում է APEC-ի համաժողովը:

Ջո Բայդեն-Սի Ցզինպին հանդիպումը նախատեսվում է չորեքշաբթի։

Նշվում է, որ ԱՄՆ-ն ու Չինաստանը համաշխարհային տնտեսական երկու ծանր կշիռներ են: Այս երկրները միասին արտադրում են աշխարհի ապրանքների և ծառայությունների ավելի քան 40%-ը: Եթե երկու գերտերություններն ընդհանուր լեզու չգտնեն, հետևանքներ կլինեն ամբողջ աշխարհի համար։

Բայդենի և Սիի առաջիկա հանդիպումն ընդամենը երկրորդն է գրեթե երեք տարվա ընթացքում։ Օրակարգում են առևտուրը, Թայվանը և տեխնոլոգիաները, ինչպես նաև երկու պատերազմները՝ Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում։

Մինչ այդ, բողոքի ցույցերը, ամենայն հավանականությամբ, կշարունակվեն ամբողջ շաբաթվա ընթացքում: